ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը
ԱԺ-ում այսօր կայացած քվեարկության արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ է ընտրվել Մարտին Սարգսյանը:
Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր: Քվեատուփը բացելուց հետո պարզ է դարձել, որ այնտեղ առկա է ճիշտ նույնքան քվեաթերթիկ, որևէ քվեաթերթիկ անվավեր չի ճանաչվել:
«Կողմ է քվերակել 104, դեմ՝ 15 պատգամավոր», - ասել է Հովակիմյանը:

