Կորոնավիրուսի պատճառով սուրճի գները բարձրանում են
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Աշխարհում ինքնամեկուսացման ռեժիմի պատճառով սուրճի գները բարձրացել են, հայտնում է CNBC-ն։ Փորձագետների հաղորդմամբ՝ ռեստորանների, սրճարանների փակման, ինչպես նաև հեռավար աշխատանքի անցնելու պատճառով խանութներում սուրճի շուրջ իրարանցում է նկատվում։
Նյու Յորքի ապրանքային բորսայում արաբիկա տեսակի սուրճի մայիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 15 տոկոսով՝ հասնելով 1 ֆունտի (453 գ) դիմաց 1․2 դոլարի։
Ճգնաժամի պատճառով որոշ ապրանքատեսակների (մետաղներ, նավթ) պահանջարկն ընկել է, ինչը, սակայն, չի վերաբերում սուրճին։ Վերջինիս պարագայում պարզապես տեղի է ունեցել անցում սպառման մի տեսակից մյուսին (տնից դուրս սպառումից անցում ենք կատարել տանը սպառելուն)։

