«Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի». Արամ Ա կաթողիկոսը կոչով դիմել է հոգևորականներին
Դիտել նաև
Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ
Վեհափառը դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի որոշ անդամների մասնակցությունը․ հայտարարություն
Շիրակի թեմի քահանաներին ասել են՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին պետք է զեղչեն Վեհափառի անունը, քահանաները, սակայն, հրաժարվել են
ԱՄՆ Արևելյան Հայոց Թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Վեհափառ Հայրապետին
Վեհափառի եղբոր ու եղբորորդու կալանքի ժամկետները երկարաձգվել են
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգևորականներին:
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի կողմից հորդոն եւ գնահատանք մեր հոգեւորականներին
Այսօր, որեւէ ժամանակից ավելի Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգեւոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով եւ ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգեւորականին կոչումը։
Դուք, սիրելի հոգեւոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ եւ կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետեւում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»:

