Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի

Պարտաճանաչ և պատրաստակամ ուսուցիչներ. «Գերմիոնայում» ամեն ինչ արվում է, որ երեխաները հետ չմնան ծրագրից. Ֆոտոշարք

Երևանի Ավան վարչական շրջանում գործող «Գերմիոնա» կրթական համալիրը երեխաների առջև իր հյուրընկալ դռներն է բացել 2006 թվականից: Կրթահամալիրը կրում է «Հարի Փոթեր» ֆիլմի գեղեցկուհի, խելամիտ, ընկերասեր Գերմիոնայի անունը։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի երեխաները ստանան անհրաժեշտ գիտելիքներ, իսկ ուսումնական մեթոդը լինի մատչելի: Կենտրոնում տարվում են նպատակամետ աշխատանքներ՝ ուղղված երեխաների ընդունակությունների բացահայտմանը և խթանմանը:

Կրթահամալիրում գործում են տարրականից մինչև ավագ դասարաններ: Այստեղ առաջնորդվում են հիմնական հանրակրթական ծրագրով, մի տարբերությամբ՝ այստեղ ուսուցիչներն աշխատում են ավելի փոքր խմբերում՝ նախատեսված 12 երեխայի համար, ինչի շնորհիվ մթնոլորտն ավելի ջերմ է: Այժմ՝ ստեղծված իրավիճակից ելելով, «Գերմիոնան» ժամանակավորապես անցել է հեռավար ուսուցման մեթոդին։ Կրթահամալիրի հիմնադիր Թամարա Հարությունյանի խոսքով՝ մինչև օրենքի դուրս գալն իրենք արդեն կազմակերպել և սկսել էին հեռավար ուսուցումը։

«Գերմիոնայի» սաները հեռավար ուսուցման շնորհիվ հետ չեն մնում ծրագրից, իսկ ուսուցիչներն ամեն ինչ անում են, որ դասերն անցնեն արդյունավետ և հետաքրքիր ձևաչափով։

«Ես անչափ շնորհակալ եմ իմ ուսուցիչներից, որ իրենք շատ արագ կազմակերպեցին այդ ամենը։ Յուրաքանչյուրն իր առարկայի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Ամենայն լրջությամբ են մոտեցել և՛ երեխաները, և՛ ծնողները, իսկ ուսուցիչների մասին խոսք անգամ չկա։»,- ասում է «Գերմիոնայի» տնօրենը, այնուհետև ավելացնում, որ ինքն անձամբ կա հեռավար ուսուցման բոլոր խմբերում և պարբերաբար հետևում է դասապրոցեսներին։

Երեխաները, հեռավար ուսուցման շրջանակներում, շատ ժամանակ են անցկացնում համակարգչի առջև՝ այդիսկ պատճառով «Գերմիոնայում» պարապում են հիմնական առարկաները՝ հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, անգլերեն, ռուսերեն, պատմություն, կենսաբանություն, աշխարհագրություն, իսկ քննական դասարանի աշակերտների հետ ուսուցիչները պարապում են քննական թեստերը։ Առաջին դասարանցիների հետ դասերը հարմարեցվում են ծնողների հետ, քանի որ երեխաները հիմնականում օգտվում են ծնողների հեռախոսներից կամ համակարգիչներից։ «Գերմիոնայում» առաջին դասարանցիների հետ անհատապես է դասերն անցկացվում։ Դրա մասին են վկայում և՛ ուսուցիչները, և՛ տնօրենը, և՛ երեխաների ծնողները։ Տնօրենի խոսքով ուսուցիչն անհատապես կապ է հաստատում երեխայի հետ և դասապրոցեսն ընթանում է անհատական ուսուցմամբ։ Հեռավար ուսուցումը շատ լավ առիթ է նաև երեխաների ծնողների համար, որովհետև ստացվում է, որ յուրաքանչյուր դաս բաց դաս է, որտեղ ներկա են գտնվում և՛ ծնողները, և՛ տատիկները, և՛ պապիկները։ Նրանք տեսնում են, թե որքան հսկայական աշխատանք են կատարում «Գերմիոնայի» ուսուցիչները, իսկ արձագանքն, իհարկե, դրական է։ Մանկավարժ Սուսաննա Գուլիկյանը մտահոգ լինելով ստեծված իրավիճակով, նշում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի երեխաները մինչև ուսումնական տարվա ավարտը կարողանան հասցնեն առավելագույնը։

«Յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես պետք է աշխատել, եթե խմբով աշխատենք արդյունք չի լինի, որովհետև նրանք փոքր են՝ մեկը լսում է, մեկը ոչ, իսկ անհատական աշխատելու դեպքում՝ երեխայի ուշադրությունը միայն ուսուցչի վրա է» ,- վստահեցնում է տիկին Գուլիկյանը։

Նա ասում է, որ առաջին դասարանցիների հետ տառերն արդեն ավարտել են։ Դասի ընթացքում կարդում են, կատարում են վրելուծություն, բանավոր հնչյունային և ուղղագրական աշխատանք և այլն։ Տիկին Գուլիկյանը վստահեցնում է , որ երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ են աշխատում։ Բայց նաև նշում է, որ իր կարծիքով սա էլ է ժամանակավոր, քանի որ երեխաները շուտով այս մեթոդից էլ կհոգնեն։ Բարձր դասարանցիների հետ դասապրոցեսն, օրվա ընթացքում, իրականցվում է 4 ժամ տևողությամբ, որպեսզի երեխաները երկար չնստեն համակարգիչների առջև, իսկ մնացած ժամերը տեղափովում է շաբաթ օրը՝ էլի ուսուցիչների պատրաստակամության արդյունքում։ Տնօրենը վստահեցնում է, որ չնայած այս իրավիճակին՝ ոչ ոք չի տրտնջում և չի դժգոհում, յուրաքանչյուրը մեծ հաճույքով և պատրաստակամությամբ անում է այն, ինչն իրենցից կախված է։ Տնօրենի խոսքով՝ կա օնլայն, հեռավար դասացուցակ և ուսուցիչներն ամեն օր՝ 10-ից մինչև 19։00-ն իրենց աշխատանքն են կատարում այս ռեժիմով։ Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի երեխան հետ չմնա ծրագրից։ Այն չի զիջում դպրոցում անցկացված դասերից, որովհետև ուսուցիչներն այսպես էլ նույն աշխատանքն են կատարում՝ ավելի հետևողական ձևով։ «Գերմիոնա» կրթահամալիրում ուսման վարձավճարի փոփոխություն չի սպասվում։ Տնօրեն Թամարա Հարությունյանն ասում է, որ իրենց մոտ վարձավճարները բավակական մատչելի են և նրանք որոշել էին փոքր ինչ գնային փոփոխություն անել, սակայն երկրում տիրող իրավիճակից ելնելով վարձավճարը չի թանկանա։ Ծնողներից մեկը՝ Անահիտ Գևորգյանը, ևս փաստում է, որ կրթահամալիրը շատ կարճ ժամանակում կազմակերպեց հեռավար ուսուցումը։

«Շատ գոհ եմ ուսուցիչներից։ Պարտաճանաչ զանգում և հետևում են դասերի ընթացքին, նույնիսկ դասերը երկարացնելու կարիք չկա»։

Նա ասում է, որ հետևում է դասերի ընթացքին և կարող է ասել, որ «Գերմիոնայի» ուսուցիչներն իսկական հերոսներ են ՝ պարտաճանաչ են և ուշադիր։ Առաջին դասարանի աշակերտուհի Լուսինե Գրիգորյանի մայրը ևս հիացած է ուսուցչուհու կատարած աշխատանքից՝ նշելով, որ նա մեծ եռանդ է ներդնում երեխայի ուսուցման համար։ Ասում է, որ ուսուցիչը դասից դուրս այնքան ինֆորմացիա է տալիս երեխային, որ վերջինս չի հասցնում ձանձրանալ դասի ընթացքում։ Ասում է, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում երեխայի հանդեպ և, երբ երեխա որևէ առարկայից ավելի թույլ է, ուսուցիչներն ավելի երկար ժամանակ են անցկացնում հենց այդ առարկայի դասավանդման վրա և տալիս են լրացուցիչ հանձնարարություններ։ Իրականում երեխաները հոգնում են այս մեթոդից, բայց դրա հետ մեկտեղ մեծ ոգևորություն և հետաքրքրություն են ցուցաբերում դասերի ժամանակ։ Նրանք ասում են, որ հեռավար ուսուցումն ունի իր դրական և բացասական կողմերը։ Անահիտ Գևորգյանն ասում է, որ համակարգչի մոտ շատ նստելը հետագայում կազդի երեխաների առողջության վրա, ինչպես նաև այն խնդիր է առաջանցում ընդգրկվել հասրարակության մեջ՝ խոսքի և շփման առումով, որը, ըստ նրա, դասերից շատ ավելի կարևոր է։

«Դպրոցները համակարգային փոփոխություն են պահանջում։ Պետք է ավելի շատ անհատ զարգացնել, թողնել, որ տվյալ խնդրի լուծումը երեխան տա, իր կարծիքը և տեսակետն արտահայտի, իսկ օնլայն վիճակն այդ հնարավորությունը չի տալիս»։

Ասում է, որ երեխաները տխրում են հեռավար ուսուցումից և այժմ երանի են տալիս, որ կրկին դպրոց գնան և սկսում են հասկանալ, որ շփումն է կարևոր։ Սակայն վստահեցնում է նաև, որ ամեն ինչ համակարգված է և կանոնակարգված՝ և՛ երեխայի, և՛ ուսուցիչներ կողմից։ Դրական կողմերի մասին ևս խոսեց Անահիտ Գևորգյանը՝ ասելով, որ դրականն ավելի շատ է հեռավար ուսուցման համար, քանի որ աշխարհի բոլոր հայտնի ԲՈՒՀ-երն ունեն օնլայն ուսուցումներ։ Դրական է, որովհետև, եթե կա երեխա, որն, օրինակ, ինչ-ինչ խնդիրերից ելնելով կարող է բացակայել դասից, հեռավար ուսուցման շնորհիվ կարող է մշտապես ներկա լինել և բաց չթողնել դասերը։ Ծնողի կարծիքով կրթական ոլորտում դեռևս պետք է շատ փոփոխությոններ արվի և բաց տեղերը լրացվի։ Սակայն նշում է, որ այսօր ուսուցիչներն ազգանվեր գործ են անում, բայց փոխարենը՝ շատ քիչ են վարձատրվում։

«Եթե ուզում ես ազգիդ ապագան լավ լինի պետք է բարձր վարձատրես քո երկրի ուսուցչին, զինվորին և բժշկին, քանի որ 3-ի գործն էլ ազգանվեր գործեր են տվյալ երկրի համար»։ Գերմիոնա կրթահամալիրի տնօրեն տիկին Հարությունյանը շնորհակալություն է հայտնում իր ուսուցիչներից յուրաքանչյուրին, ովքեր ոչինչ չեն խնայում և առավելագույնն են անում երեխաների կրթության և զարգացման համար։ «Իրենք նվիրյալներ են և այն ինչ անում են՝ առաքինություն է», - ասում է նա։

YerevakLur.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>