Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
22
Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Պատերազմ Արցախում
Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ

Թիրախավորելով Կաթողիկոսին, թիրախավորում եք Հայոց Սուրբ Եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների նվիրական զգացումներն ու արժանապատվությունը

Այն, ինչ այս օրերին դրսևորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ մեր օրերի քաղաքական, բարոյական և քաղաքակրթական արձագանքն է, գեներացվող արժեքների ու քաղաքական ձեռագրի կամերտոնը: Ցավալի կամերտոնը…
Դժվարանում եմ պնդել, թե այս ագրեսիվությունն ինչ ակունքներից է սնվում, արժեհամակարգային ինչ ենթահող ունի, բայց մի բան հստակ է՝ արդեն տևական ժամանակ այն հարվածում մեր համահայկական կյանքում անուրանալի ներդրում ունեցած կարևորագույն ազգային ինստիտուտիներին, մեր պետականությանը, խարխլում է մեր ազգային միասնականությունը:
 
Անկարելի էր պատկերացնել, որ Քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած պետության մեջ, պետական պաշտոն իրականացնող անձանց կողմից այսպիսի դատապարտելի վարքագիծ կդրսևորվի:
 
Թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թիրախավորում եք Հայոց Սուրբ Եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների նվիրական զգացումներն ու արժանապատվությունը: Այս հարվածներից եկեղեցին ու նրա նվիրյալները դուրս են գալու, բայց ի՞նչ գնով, ինչի՞ համար են այս ներքին վերքերը, ու՞մ են պետք…
 
Համավարակի այս ծանր օրերին, երբ այն հաղթահարելու գրավականներից մեկը ազգային միասնությունն է, բարեսիրության, գթասրտության, հոգատարության և սիրո ոգին, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, քրիստոնեական ամենահասկանալի, ամենամարդկային, հայրապետական դիրքերից հորդորում, խնդրում է գթասրտություն դրսևորել:
 
Մի՞թե սա չի տեղավորվում քրիստոնեական և քաղաքակրթական վարքականոնի մեջ, միթե սա չի տեղավորվում միջազգային մի շարք կազմակերպությունների՝ համավարակի կոնտեքստում մարդասիրական լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կոչի շրջանակներում:
 
Մեր ազգային և պետական ինստիտուտների դեմ ուղղորդվող այս ագրեսիվ արշավը, անհանդուրժողականությունը, պիտակավորումն ու ներքին թշնամիների որսը հոգեբանական ահաբեկչության զինանոցից է, ծրագրավորված ու մշակված հայտնի քաղաքական տեխնոլոգիաներով: Սա հստակ է… Նրա հետևանքներն անխուսափելի են մեր բարոյական նկարագրի, նրա հոգեբանական կերտվածքի վրա: /Սահմռկում ես, երբ կարդում ես մեր որոշ հայրենակիցների գրառումները. բայց, եթե պետական պաշտոնյան նման լեզվամտածողությունն ունի, բնական է, որ հանրային անդրադարձը չի ուշանա/:
Համավարակը կանցնի, կմնան նրանով պայմանավորվաած աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիակական, ֆինանսական, բարոյական, մի խոսքով՝ պետության անվտանգային, գոյաբանական խնդիրները…
 
Բայց դուք մտածում եք, պատկերացնում եք, որ հանուն քծնանքի, հեղափոխական պոպուլիզմի, հանուն անփառունակ իշխանության, խաթարելիով ու պղծելով մեր արժեքային համակարգը, թուլացնելով ու հյուծելով ներազգային դիմադրողականությունը՝ դժվար հաղթահարելի եք դարձնում երկրի ապաքինումը…
16. 04.2020
 
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>