Վթար Մուշավան թաղամասում. կա զոհ
Դիտել նաև
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Ապրիլի 16-ին՝ ժամը 15:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Օնիկ Ա., ծնված 1993 թ.) և «Lexus» (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Բ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Գարիկ Հ.-ն և Սուրեն Բ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Օնիկ Ա.-ն վիրահատությունից հետո մահացել է:

