Կրակոցներ՝ Երևանում. մեկ երիտասարդ մահացել է, երկրորդը՝ վիրավորվել
Դիտել նաև
Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առիթով հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը
Հնչած կրակոցներից սպանված Արսենը ռեստորանում էր երգում. մանրամասներ
Աջափնյակում արձակված կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Կրակոցներ Աբովյանում. կան վիրավորներ. 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը հ․ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մահացած մի երիտասարդ տղայի:
Եվս մեկ հոգի վնասվածքներով տեղափոխվել է նույն հիվանդանոց: Այս պահին ոստիկանները պարզում են, թե որտեղից են մահացածն ու վիրավորը տեղափոխվել հիվանդանոց: Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք տեղափոխվել են Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Բակունցի փողոցից, դեպքի վայրում հնչել են նաև կրակոցներ: Տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր նորք վարչական շրջանների քննչական բաժին և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանությունը պարզում է մահացածի և վիրավորի ինքնությունը:
Մանրամասն՝ այստեղ

