Մեկնարկել է Հայաստանից Ղազախստան ավտոմեքենաների ներմուծման օրինականացման գործընթացը
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
Ղազախստանը պատրաստվում է հեռացնել այն խոչընդոտները, որոնք առկա էին հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանից և այլ երկրներից ներմուծված մեքենաների օրինականացման գործընթացում:
Ըստ Kolesa.kz-ի՝ ապրիլի 16-ին ուժի մեջ կմտնի երկրի ներքին գործերի նախարարի կարգադրությունը Ղազախստանում տրանսպորտային միջոցների գրանցման կանոնները փոփոխելու մասին:
«Ըստ փաստաթղթի՝ Ղազախստանի Հանրապետություն ժամանակավորապես ներմուծվող տրանսպորտային միջոցների պետական գրանցումն այլևս առաջնային չի համարվի: Այսինքն՝ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Հայաստանից, ժամանակավորապես մեքենաներ գրանցելիս ղազախները ստիպված չեն լինի հարկ վճարել»,- գրում է թերթը:

