Քննչական կոմիտեն հայտարարել է Շերեմետևո օդանավակայանում SSJ-100 օդանավի կործանման քննության ավարտի մասին. Տեսանյութ
ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է 2019 թվականի մայիսի 5-ին Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում տեղի ունեցած SSJ-100 օդանավի կործանման հանգամանքների քննության ավարտի մասին:
Նշվում է, որ ավարտվել է քրեական գործի քննությունը օդանավի հրամանատար Դենիս Եվդոկիմովի նկատմամբ:
Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 263 հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է՝ «օդանավի շահագործման և անվտանգ թռիչքի կանոններ խախտելը, որը հանգեցրել է անզգուշությամբ մարդկանց առողջությանը ծանր վնաս հասցնելուն, երկու և ավել մարդկանց մահվան, խոշոր չափի վնասի»:
Նշվում է, որ օդանավի հրամանատարը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, վերադառնալով թռիչքուղի կոպիտ խախտում է կատարել վայրէջքի պահին, որը հանգեցրել է 40 ուղևորի և անձնակազմի մեկ անդամի մահվան:
Հաղորդվում է նաև, որ հավաքվել է բավական ապացուցողական բազա, որին հիման վրա քրեական գործն ուղարկվել է ՌԴ Գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացության հարցը լուծելու համար:
Zham.am

