Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ

Իմ պաշտոնական պատասխանը ԲԴԽ-ին

Բարձրագույն դատական խորհուրդը արձագանքել է հայելի ակումբում իմ և Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանի ասուլիսին։ ԲԴԽ-ն ասուլիսը որակել է որպես բարոյական և իրավական տեսանկյունից խնդրահարույց։ Թեև ԲԴԽ վարքագիծը թույլ է տալիս հակընդդեմ բարոյախրատական մերսումներ կատարել, սակայն կաշկանդված լինելով մասնագիտությանս նկատմամբ հարգանքով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ինչպես նաև զուտ ԲԴԽ-ի ինստիտուտի, ինչպես նաև նրա 2 անդամների նկատմամբ վերահաստատելով ունեցածս հարգանքը ՝ կտամ բացառապես իրավական պատասխան։

1․ ԲԴԽ-ն գտնում է, որ հրապարակումը բարոյականության տեսանկյունից խնդրահարույց է։ Այս պատմության մեջ միակ խնդրահարույց պարագան այն է, որ ԲԴԽ-ն և/ կամ/ դատավոր Դանիբեկյանը չհերքեցին, որ դատավորի անաշխատունակության պատճառը քթի պլաստիկ վիրահատությունն է։ Բարոյականության դաշտում խնդիր ունի ոչ թե վիրահատության փաստի հանրայնացումը, այլ ինքնին դրա առկայությունը։ Դատավորը ընդամենը 1-2 ամիս էր վերադարձել արձակուդից և էսթետիկ հանգամանքով պայմանավորված իրավունք չուներ դատավարություններ հետաձգել։

2․ ԲԴԽ-ն գտնում է, որ հրապարակումը իրավական տեսանկյունից խնդրահարույց է։

2․1․ Մտահոգիչ եմ համարում, որ ԲԴԽ-ն տարածել է միայն Նարեկ Մանթաշյանի խոսքը, իսկ ասուլիսի այն մասը, որտեղ ես ներկայացնում եմ իրավական պարզաբանում չի վկայակոչել։ Մինչ ԲԴԽ-ն 1 շաբաթ խորհում էր այն հարցի շուրջ, թե դատավորի պլաստիկ վիրահատությունը իրավական առումով ի՞նչ է իրենից ներկայացնում, ես ասուլիսի հետագա ընթացքում հանգամանալից բացատրություններ եմ ներկայացնում։ Բացի այդ՝ մինչ ԲԴԽ-ն 1 շաբաթ խորհում էր այն հարցի շուրջ թե ում դիմել, ես նույն ասուլիսով ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը հրավիրում եմ այդ հանգամանքի վրա և հստակ ընդգծում, որ խնդիրն ունի քրեաիրավական ասպեկտ և պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատականի արժանանա։

2․2 ՀՀ-ում սահմանադրորեն երաշխավորվում են կարծիքի ազատ արտահայտումը և ազդեցություններից զերծ մարդու արժանապատվությունը, պատիվը և բարի համբավը։ Մշտապես անհրաժեշտ է, որպեսզի ողջամիտ հավասարակշվածություն լինի երկու այս հիմնարար իրավունքների և ազատության միջև, հակառակ դեպքում կվիժեցվի վերջիններիս սահմանադրաիրավական բովանդակությունը։ Կարծիքն ազատ արտահայտելու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկվում է մեկ այլ անձի արժանապատվության հարգման իրավունքը, ինչպես նաև պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը։ Ընդ որում՝ այս հարաբերակցության մեջ պետական պաշտոնատար անձինք պետք է լինեն ավելի «հաստակաշի» և ավելի քիչ «վիրավորվող», իսկ կոնկրետ դեպքում պաշտոնատար անձի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխել են «Գերակա հանրային շահից», որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով։ Հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժեշտ է եղել, հասարակությունը հետևել է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել է դրանց հետագա հրապարակմանը:

2․3 Ասուլիսի ընթացքում մենք առնավազն մի քանի անգամ ընդգծել ենք, որ մեզ մոտ առկա է քաղաքացու դիմում, որ հրապարակվող փաստերը հիմնավոր թվացող են, որ տեղեկատվությունը հանրայնացնելու փուլում, վերջինս հերքված չի եղել և այլն։

2․4 ՀՀ գխխավոր դատախազության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում եմ մեր հրապարակումների վրա։ Այդ հրապարակման մեջ առկա է բժշկական գաղտնիքի, պաշտոնական լիազորությունների չարաշահման հետ առընչվող խնդիրներ։ ՀՀ գլխավոր դատախազությանը կոչ եմ անում հրապարակումը ստուգել բժշկական գաղտնիքի հրապարակման տեսանկյունից՝ գնահատելով բանախոսների գործողությունները, պաշտոնական լիազորությունների չարաշահման կամ անցման հետ կապված՝ ստուգել դատավորի գործողությունները։

3․ Այս ամենի հետ միաժամանակ ևս մեկ անգամ հորդորում եմ ԲԴԽ-ին հանրությանը տեղեկացնել, որն է եղել դատավոր Աննա Դանիբեկյանի անաշխատունակության պատճառը։

3․1 ԲԴԽ-ին կոչ եմ անում անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերել բոլոր դատավորների նկատմամբ։ Ոչ վաղ պատմական անցյալում բազմաթիվ դեպքերում ԲԴԽ-ն դատավորների նկատմամբ հետապնդումների նկատմամբ ցուցաբերել է լոյալություն։ Հուսով եմ ԲԴԽ-ն ապաքաղաքական կառույց է և չի պաշտպանում միայն «յուրայիններին»։

4․ Հիմք ընդունելով դեռևս չհաստատված տեղեկությունները՝ ՀՀ իրավապահ համակարգին կոչ եմ անում ձեռնպահ մնալ բանախոսների նկատմամբ որևէ ոչ իրավաչափ հետապնդումներ նախաձեռնելու գաղափարից։
http://court.am/hy/news/271

***

Ի լրումն իմ նախորդ պարզաբանման` տեղադրում եմ ասուլիսից դրվագ, որտեղ ես ինքս եմ կոչ անում դատախազությանը քրեաիրավական գնահատական տալ մեր ասուլիսին: ԲԴԽ-ն մեկ շաբաթ ուշացումով որոշել է դիմել դատախազությանը ու փորձում է ստեղծել այնպիսիս իրավիճակ, իբր թե մենք ենք բժշկական գաղտնիք հրապարակել: Իրականում մենք հիմնավոր թվացող կասկած ենք հնչեցրել, իսկ բժշկական գաղտնիք հրապարակել է ԲԴԽ-ն:

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>