Կոտայքի մարզում վագոն-տնակ է այրվել
Ապրիլի 14-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 13:14-ին:
Այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) ներսի երեսպատումը և մոտ 1000 քմ խոտածածկույթ:

