Այսօր Ծաղկազարդ է «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
30
Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել Այսօր Ծաղկազարդ է «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին «Տենց չնայես ինձ». միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հեռանալու ժամանակ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ «Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են

Ի՞նչ, ինչպե՞ս և ինչո՞ւ է թաքցրել կառավարությունը

Արտակարգ դրության մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում բոլորը, ներառյալ կառավարությունն ու առողջապահության նախարարությունը, համոզված են, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1039 չեն, այլ առնվազն 4-5 անգամ ավելի, մահերը՝ նույնպես։ Եթե հիվանդացության հարցում կա ինչ-որ առումով բացատրվող սուբյեկտիվ գործոն, թեստերը քիչ են, քիչ մարդիկ են թեստավորվում, ապա մահացության դեպքերը թաքցնելը բացատրություն չունի։ Դրանցից երկուսը, հիշեցնենք, հանրությանը հասու էր դարձել «COVID 19-Հայաստան» փաստահավաք խմբի միջոցով, չնայած այս ընթացքում փորձել են դրանք տրամադրել պարետատանը եւ զերծ են մնացել հրապարակելուց՝ սպասելով մինչեւ արտակարգ դրության ավարտը: 

Խմբի իրավական հարցերով զբաղվող փաստաբան Տիգրան Աթանեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչ օրս չեն կարողացել պարետատան հետ կապի արդյունավետ միջոց գտնել։ Բանն այն է, որ թղթային՝ փոստով, հիմա հնարավոր չէ ուղարկել, իսկ պարետատունն էլ էլեկտրոնային փոստի հասցե ու ֆաքս չունի։ «Կա թեժ գիծ, որից մեր քաղաքացիները դժվարանում են օգտվել, իսկ մենք առավել եւս չենք կարող զանգել ու ժամերով ինչ-որ բաներ պատմել, բազմիցս հրապարակավ խնդրել ենք փոխանցել էլեկտրոնային հասցե, էս պահին դեռ չունենք»,- հայտնեց նա։ 
Առողջապահական հարցերով զբաղվող Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ վերջին շրջանում զանգերը հասել են օրական մոտ մի քանի տասնյակի։

Հիմնականում մեր քաղաքացիները բողոքում են այն բանից, որ իրենց չեն թեստավորում։ Երկրորդ խումբն այն քաղաքացիներն են, որոնց պոլիկլինիկաներում բժիշկն ասում է՝ մնացեք տանը, մի եկեք, «որովհետեւ արտահագուստ չունենք, էս չունենք․․․», եւ բազմաթիվ մարդիկ էլ խնդիրներ ունեն՝ քրոնիկ հիվանդությունների պատճառով։ «Ասենք՝ մարդ է, դինամիկ հսկողության տակ էր, հիմա ասում է՝ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, բժիշկներն էլ չգիտեն՝ ինչ կարգով պետք է ընդունեն։ Ես, օրինակ, բժիշկ եմ, չգիտեմ՝ միայն հրատապների՞ն պետք է ընդունեմ, պլանայի՞ն, գանգատ ունեցողների՞ն, դրա համար բոլորին էլ ընդունում եմ»,- ներկայացրեց բժիշկը։ Ինչ վերաբերում է թաքցնելուն, ապա ասում է՝ կասկածներ չեն, փաստեր են, մի քանի անգամ դիմել են ԱՆ՝ նշելով, թե գիտեն, որ թաքցնում են, բայց դրանում իմաստ չեն տեսնում, միեւնույն է՝ իմացվելու է։ «Բայց փաստացի էլի շարունակում են թաքցնել, մենք ցույց տվեցինք 2 ամսական երեխայի ու մոր պրոբլեմը, որ իբրեւ թե նախարարին չէին զեկուցել։ Այնինչ 2 ամսական երեխայի վարակակիր լինելը պետք է ուշադրության կենտրոնում լինի։

Ամեն դեպքում, երկու դեպքում էլ լավ չէ՝ եթե չեն զեկուցել, եւ լավ չէ, եթե զեկուցել են, նախարարը չի ասում։ Ու միայն մեզնից հետո է ասում, որ, այո, չնայած 2 օր առաջ էր այդ երեխան հոսպիտալացվել»։ Նույնը՝ Ալափարսի դեպքը, երբ մահացած կնոջ որդու ու ամուսնու մոտ վարակ էր հայտնաբերվել։ Ավելի թարմ օրինակ՝ տեղեկություն ունեն, որ Գյումրիի ինֆեկցիոն եւ հակատուբերկուլյոզային կենտրոնում բուժում է ստանում կորոնավիրուսով 55 հիվանդ, այնինչ վերջին տվյալով, երբ ԱՆ-ն մարտի 31-ին քարտեզով հրապարակել էր տվյալներ, այնտեղ հիվանդների թիվը 12 էր։ Հիմա էլ քարտեզներ չեն հրապարակում՝ արդարանալով ինչ-որ տեխնիկական խնդիրներով։ Գեւորգ Գրիգորյանը մեկնաբանում է՝ գնացքը գնացել է, որովհետեւ ԱՆ-ից բժիշկների շրջանում սերմանված վախի մթնոլորտն էլ չի ազդում (աշխատանքից հեռացման կամ ընդհուպ մինչեւ քրգործ սարքելու սպառնալիքներ), եւ, օրինակ, Գյումրու պոլիկլինիկաներից մի քանիսից ահազանգել են, որ արտահագուստ իրենց չի տրամադրվել։ Եվ այդ բժիշկներն էլ, բնականաբար, վախենում են հիվանդներին ընդունել։ 

Մեկ այլ դեպք, որի մասին չէինք գրել արտակարգ դրության առաջին օրը, երբ հայտնել էին, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում աշխատող ՀԿ-ներից մեկի աշխատակցի դստեր մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ մարտի 11-ին, սակայն նրա մայրը շարունակել է գնալ աշխատանքի։ Հիշեցնենք, որ ՁԻԱՀ-ի կենտրոնի 2 հազար 500-ից ավելի շահառուները վարակի տեսանկյունից ամենախոցելի եւ թույլ իմունային համակարգ ունեցող խմբում են։ Գրիգորյանն ասում է, որ այդ տեղեկությունը հաղորդել էր նաեւ առողջապահության նախարարությանը։ Ի դեպ, այս դեպքերի մասին ե՛ւ բժիշկը կարողացավ հայտնել, ե՛ւ մենք կարող ենք արդեն գրել, քանի որ այսօրվանից հանված են մամուլի համար նախատեսված սահմանափակումները։ 

Փաստահավաք խումբն ասում է, որ շատ դեպքեր կան, որոնց մասին լռում են՝ խուճապ չտարածելու ու պարետատան աշխատանքներին չխանգարելու համար։ Բարձրաձայնում են միայն այն խնդիրները, որոնք համարում են հրատապ, ու որոնք թաքցնելուց խնդիրն էլ ավելի կխորանա։ Բայց Գեւորգ Գրիգորյանը հռետորական հարց է տալիս՝ մեկ ամիս է, Հայաստանում արտակարգ դրություն է, ի՞նչ փոխվեց մեզ մոտ՝ ոչ մի բան, բայց ակնհայտ է, որ եթե դա չլիներ, ապա վիճակը շատ ավելի վատ էր լինելու։ «Այսինքն՝ կառավարությունը մինչ այդ թողել էր, որ վիրուսն անարգել ծաղկի մեր երկրում, դա անվանելով, չգիտեմ՝ «ում շունն է», դրա դեմ պայքարում էր «պինցետով հանելով ու դեզինֆեկցիա անելով, էդ ամենը թույլ էր տվել, որ մեր երկրում կորոնավիրուսն այնպիսի տեմպերով ծաղկի, որ արտակարգ դրությունը թույլ տա մի քիչ մեղմել տարածման տեմպերը։ Բայց գլոբալ առումով ո՛չ տեմպը կարողացան կոտրել, ո՛չ էլ դեմն առնել»,- ասում է բժիշկը։ Սակայն ամեն ինչում կարելի՞ է մեղադրել կառավարությանը, եթե ժողովուրդը ցածր ինքնագիտակցություն է դրսեւորում ու Զատկին հարյուրներով լցվում է սուպերմարկետներ։ Խնդիր չկա՝ Զատի՞կ է, անհրաժեշտ է ուժեղացված ծառայություն, անհրաժեշտ է, որ ոստիկանները փողոցում քաղաքացիներից անձնագիր ու լրացման թերթիկ հարցնելու փոխարեն կանգնեն սուպերմարկետի դիմաց ու քաղաքացիներին 10-10 ներս թողնեն կամ կանգնեն խանութում ու գնորդներին ստիպեն պահպանել սոցիալական հեռավորություն։ «Եվ մի հարց էլ՝ ինչո՞ւ այլ հարցերում պետությունը կարող է օգտագործել ոստիկանական ուժեր, կարգուկանոն սահմանել որեւէ հավաքի ու ցույցի նկատմամբ, բայց այս դեպքում չի կարող»։
 

Աղբյուր` Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>