Հրդեհ՝ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում. մարումն իրականացվել է համատեղ ուժերով. Տեսանյութ
Դիտել նաև
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 09:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 102 ռազմաբազայից երկու մարտական հաշվարկ: Հրդեհաշիջումն իրականացվել է համատեղ ուժերով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:00-ին, մարվել՝ 10:05-ին: Այրվել է Գյումրի քաղաքի Սևերսկու թաղամասում գտնվող 102 ռազմաբազայի N զորամասի ավտոկայանատեղիում կայանած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

