Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Մարտի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

