Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով
փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման
աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

