Չեռնոբիլում կրկին հրդեհ է բռնկվել
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Չեռնոբիլի վթարված ատոմակայանի մոտակայքում, որտեղ բնակությունը արգելված է բարձր ռադիացիայի պատճառով, կրկին հրդեհ է բռնկվել։ Բոցավառվել են Գրեզլյա գյուղի մոտ գտնվող խոտածածկ տարածքներն ու մացառուտները։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մեկ օր առաջ հրդեհված տարածքում էլ, ըստ ծառայության հաղորդագրության, բաց կրակ այլևս չի երևում։
Ընդհանուր առմամբ, Չեռնոբիլի մերձակայքում կրակը մարելու աշխատանքներին ներգրավվել է 253 մարդ ու 68 միավոր տեխնիկա։
Դեռ երեկ ուկրաինական ավիացիան 81 հրդեհաշիջման թռիչք է կատարել տարածքում՝ 288 տոննա ջուր բաց թողնելով այրվող տարածքի վրա։

