«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առնվազն չորրորդ դեպքն է, երբ խափանման միջոցի վերաբերյալ հարցը շատ երկար ժամանակ չի քննվում և առնվազն երկրորդ դեպքն է, երբ երկար ժամանակ փաստացի դատարան չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:

«Ամանորից առաջ դատավորներից մեկը հետաձգել էր, հետո ինքնաբացարկ էր հայտնել, հետո վերամակագրվել էր և արդյունքում այդպես էլ չէր քննվել գրավի միջնորդությունը, եկել միացել էր խափանման միջոցի երկարացման միջնորդությանը»,- նշեց Օրբելյանը՝ հիշեցնելով նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքը, երբ նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց, նա հեռացվեց գործի վարույթից և Վերաքննիչ քրեական դատարանը շատ երկար նյութերը չէր ուղարկում:

Օրբելյանի խոսքով՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի անհապաղ, այսինքն՝ ոչ թե ողջամիտ ժամկետում, այլ՝ անմիջապես:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմմամբ անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ներկայացվել է դեռեւս մարտի 16-ին սակայն մարտի 17-ին նշանակված դատակաին նիստը չկայացավ, միջնորդությունը չքննարկվեց ու նիստն անժամկետ հետաձգվել է: Ըստ ԲԴԽ-ի հայտարարության գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվել է:

Պաշտպանները դիմեցին նաև Երևանի դատարանի նախագահին՝ խնդրելով վերահասցեագրել միջնորդության քննությունը և մակագրել այլ դատավորի, ինչը մերժվեց:

«Խափանման միջոցի հարցը սահմանում է ժամկետ: Գրված է անհապաղ, ինչը ևս ժամկետ է: Այդ ժամանակ դատավորի բացակայության միջնորդությունը պետք է վերամակագրվի այլ դատավորի, բայց տեսնում ենք, որ միջնորդությունը չի վերամակագրվել այլ դատավորի, այլ՝ բերում կցվում է գործին, որ այս հարցի վերաբերյալ Աննա Դանիբեկյանը որոշում կայացնի»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ պարզ է, որ առողջ լինի և վերադառնա, այդ նամակը, խնդրանքը կունենա զրո արժեք:

Փաստաբանն ընդգեց, որ խախտվում են մի շարք իրավունքներ, այդ թվում ՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, ազատության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը:

Նշենք, որ Աննա Դանիբեկյանը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ ու պարզ չէ, թե երբ կվերադառնա աշխատանքի:

«Բոլոր մարդիկ, ովքեր հեռուսատէկրաններից չէին իջնում՝ հայտարարելով, որ պարոն Քոչարյանը ձգձգում է: Երբ նիստ չի լինում, պարոն Քոչարյանն անազատության մեջ է և կա խնդիր բարձրաձայնելու, թե ինչու նիստ տեղի չի ունենում, ոչ ոք ոչինչ չի խոսում, չի քննարկում, ոչ ոք հետաքրքրություն չունի: Իսկ երբ մենք ենք խնդիրներ տեսնում և միջնորդություններով բարձրաձայնում ենք, բոլորը համահունչ միահամուռ ուժերով սկսում են գոռալ, որ մենք ձգձգում ենք դատական նիստերը: Սա կլասիկ օրինակ է՝ իրավապաշտպանության ընտրովիության և արգումենտացիայի երկակի ստանդարտների»,- ասաց Օրբելյանը:

Հարցին, թե արդյո՞ք պաշտպանն այցելել է պարոն Քոչարյանին և ինչպես է գնահատվում նրա առողջական վիճակը, Օրբելյանն ասաց, որ այցելել է մեկ-երկու օր առաջ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխատում է շատ չայցելել՝ միմիմալացնելով պոտենցիալ վարակելու ռիսկը:

Անդրադառնալով՝ առողջական վիճակին` Ա.Օրբելյանն ասաց, որ բժշկական էկիպրիզի համաձայն որոշակի բուժման կարիք կա:

«Դեղորայքը, որը նշանակված է, նախատեսված է ստացիոնար բուժման ժամանակ ընդունելու համար, այլ ոչ թե՝ ամբուլատոր բուժման համար: Կարող եմ ասել՝ ոչ լավ, ոչ վատ, առաջին հայացքից չեմ կարող գնահատել, բայց կան որոշակի հանգամանքներ, որոնք անհանգստացնում են»,- ասաց Օրբելյանը՝ նշելով, որ բժիշկների հետ քննարկումից կարող է ասել, որ կան լուրջ խնդիրներ՝ կապված բուժման ավարտի, հիվանդանոցից դուրս պայմաններում բուժումն ընդունելու հետ, կորոնավիրուսի՝ ՔԿՀ տեղափոխվելու հետ :

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով, որտեղից մարտի 8-ին տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն ու շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ։

Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։

Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ նրան բժշկական կենտրոնից տեղափոխել են ՔԿՀ:

Փաստաբանները գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։

Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ Պահպանության բաժնի աշխատակիցների մոտ արդեն հայտնաբերվել է կորոնավիրուս:

ԵԽ՝ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարական էր տվել անդամ-պետություններին, համավարակով պայմանավորված փոխել անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները: Հայաստանում առանձին դատավորներ, սեփական նախաձեռնությամբ, արդեն իսկ անգամ առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառվում է գրավ, սակայն նման դատավորների թիվը խիստ սահմանափակ է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>