Չինուհին 900 տաքսի է վարձակալել սիրելիին առաջարկություն անելու համար
Չժոուշան քաղաքում չինուհին երկու ժամով վարձակալել է 900 տաքսի, նրանց վրա ամրացված էլեկտրոնային գովազդով, սիրելիին սիրո խոստովանություն անելու համար: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես պատմեց ընկերության մենեջերը, որը պատասխանատու է մեքենաների էլեկտրոնային ցուցատախտակների գովազդի համար, 10 հազար (1,5 հազար դոլար) յուան է ծախսել, որպեսզի մարտի 16-ին երկու ժամվա ընթացքում «գովազդվի» «Չժան Ցզյանֆեն. ուզում եմ քո կինը դառնալ, կամուսնանանս ինձ հետ»:
Ինչպես հաղորդվում է, երիտասարդը տվել է իր համաձայնությունը ամուսնանալ աղջկա հետ: Նշվում է, որ զբոսայգում, որտեղ տեղի է ունեցել իրադարձությունը, ներկա էին նաև նրանց ընկերները:
Zham.am

