8-ամյա տղան վրաերթի է ենթարկվել
Մարտի 20-ին` ժամը 15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աէրացիա թաղամասի թիվ 1/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատության վարչությունից, կատարվում է քննություն:

