ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայ ժողովրդին ՌԴ դեսպանատնից ասում եմ՝ թռեք Մինսկ, նոր եկեք Մոսկվա

Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ, որոնց մեծ մասն ազգությամբ հայեր են, բայց ՌԴ քաղաքացի, ապրիլի 3-ին այդպես էլ չկարողացան լքել Հայաստանը։18։50-ին նախատեսված «Ուրալյան ավիաուղիներ»-ի՝ Երևան-Սոչի չվերթը չկայացավ, իսկ թռիչքներն անժամկետ հետաձգվեցին, տոմսերի գումարներն էլ չվերադարձրեցին քաղաքացիներին:

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հայտարարել էր, թե Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ, քանի որ ՌԴ համաճարակաբանական իրավիճակի վերահսկողության համար պատասխանատու իրավասու մարմինների կողմից չի տրվել համապատասխան թույլտվություն՝ ուղևորներ վերցնելու համար։

«Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մեր հայ ժողովրդին ՌԴ դեսպանատնից ասում եմ՝ թռեք Մինսկ, քանի հնարավոր է, նոր եկեք Մոսկվա։ Մարդիկ վերջին փողերով տոմս առան, որ գային, չստացվեց, այդպես մնացին։ Գնել էին Երևան-Սոչի, հետո՝ Մոսկվա տոմսերը, պատկերացրեք, թե ի՞նչ գումարներ է այդտեղ։ ՌԴ դեսպանատունը ոչինչ չի անում իր քաղաքացիների համար, թողնում է, որ տանջվեն։ Իսկ նրանք, ովքեր կարողացել էին ավտոբուսով գնալ՝ մեկ շաբաթ սպասեցին, իրենց մեքենաները հասան տեղ: ՌԴ քաղաքացիներ են մնացել նաև Թաիլանդում, նրանց էլ չեն օգնում»,-168.am-ի հետ զրույցում ասաց բուժման նպատակով Հայաստան ժամանած Վարդան Պալյանը, ում մարտի 30-ին հաջողվել է ինքնաթիռի տոմս գնել ու վերադառնալ Ռուսաստան։

Ինչպես հայտնել էինք՝ Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով: Քաղաքացիները մարտի 21-ին դիմել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն ընդհանուր հայտարարի չէին եկել ու ստիպված դիմել էին Վրաստանի դեսպանատուն, որ օգնեն իրենց։

Մարտի 24-ին վրացական կողմի համաձայնությամբ Հայաստանից ՌԴ մեկնեց առաջին խումբը, որը բաղկացած էր 24 հոգուց։ Քանի որ սեփական մեքենաներով են եղել բոլորը, ապա այդ 24 հոգու մեքենաներն իրենց հաշվին տեղափոխվել են Վերին Լարս՝ Վրաստանի ոստիկանության ուղեկցությամբ, իսկ նրանք մեկնել են ավտոբուսով։ Երկրորդ խումբը մեկնել է մարտի 27-ին։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը մարտի 31-ին Sputnik Արմենիա գործակալության հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հարցը հեշտ չէ, և, բացի օպերատիվությունից, նաև համալիր լուծումներ և ոչ սովորական մոտեցումներ են պահանջվում։

«Ցավոք, Վրաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի և ավտոճանապարհներին բեռնատար տրանսպորտի ծայրահեղ կուտակման պատճառով չհաջողվեց մինչև մարտի 30-ը կազմակերպել մնացած խմբերի մեկնումը (ՌԴ կառավարության 2020թ․ մարտի 27-ի N763-р որոշման համաձայն՝ 2020թ․ մարտի 30-ից, Մոսկվայի ժամանակով ժամը 00։00-ից սկսած՝ ՌԴ ցամաքային սահմանների հատումը սահմանափակվում է)»,- ասել է դեսպանը։

168.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>