«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
«Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Ամերիկյան Bloomberg–ը խոստովանում է, որ Զելենսկին, իր ֆաշիստներին աջակցելով, կարող է կորցնել Լեհաստանի աջակցությունը Պատերազմ Արցախում
«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Երկու հզոր երկրաշարժներ ցնցել են Վենսուելան. Ի՞նչ իրավիճակ է երկրում

Մեր գործը չի ընդհատվում. բժիշկ Վիրաբյանը մեկ շաբաթ է, ինչ գիշերում է Արտաշատի հիվանդանոցում

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի «մարտիկները» բուժաշխատողներն են: Բժիշկ Տիգրան Վիրաբյանին թերևս ամենածանր գործերից է մեկն է բաժին ընկել. Արտաշատի բժշկական կենտրոնի Վերկենադանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչն է, արդեն հասկացաք՝ զբաղվում է բարդացած դեպքերով, ընդունում են թոքաբորբ, շնչական անբավարարություն ունեցող կորոնավիրուսով վարակված անձանց: Բժիշկն արդեն մեկ շաբաթ է՝ տուն չի գնացել, 7 օր է, ինչ գիշերում է հիվանդանոցում, որ մարդիկ մնան տանը, սակայն լավատեսությունը չի կորցնում, համոզված է՝ ամեն ինչ շատ լավ է լինելու:

168.am-ի հետ զրույցում բժիշկ Վիրաբյանն անկեղծացավ՝ երկար խոսել չի կարող, պաշտպանիչ դիմակով դժվարությամբ է շնչում, սակայն «Արմենպրես»-ի՝ կարճ հարցազրույցի խնդրանքը չմերժեց:

Հետաքրքրվեցինք՝ առավոտյանը շա՞տ վաղ է գործը սկսում, ծիծաղով պատասխանեց. «Մեր գործը չի ընդհատվում: Ես, որպես բաժնի պատասխանատու, ամեն օր մնում եմ այստեղ՝ 24 ժամ, տուն չեմ գնում: Բաժնի հերթապահող բժիշկներից ոչ ոք տուն չի գնում: Հիվանդանոցն ինչ վերապրոֆիլավորվել է, տուն չեմ գնացել: Հերթապահ բժիշկները հերթապահությունից հետո իրավունք ունեն հանգստանալու, բայց հիվանդանոցի տարածքում կան մաքուր տարածքներ, որտեղ էլ հենց մնում ենք: Ես հիմնականում բաժանմունքում եմ մնում: Միշտ գործ կա անելու. ծանր հիվանդներ, դեղ տալ, ջերմություն, խորհուրդներ և այլն, այդ բոլորը պետք է վերահսկել: Հերթապահող բժշկի հետ այդ ամենն անում ենք բարձր մակարդակով»,-ասաց Վիրաբյանը:

Նա նշեց՝ միշտ հիվանդանոցում է, որ երբ կարիքը լինի, տեղում լինի: «Եթե օրինակ վեր կացա գնացի տուն, բայց ուշք ու միտքս այստեղ է լինելու, ի՞նչ: Եթե խնդիր լինի, պիտի գամ, իսկ գալը խնդիր է, նույն հագուկապը պահելը, ներս մտնելը»,-ասաց նա:

Տան անդամները բժշկի՝ տուն չգնալուն ըմբռնումով են մոտենում, կինը ևս բժիշկ է: «Միայն փոքր տղաս հարցնում է՝ պապա, կոմբինիզոն հագնո՞ւմ ես, թե՞ չէ»,-հավելեց Վիրաբյանը:

Հայրիկի հագուստի հարցում որդին անհանգստանալու կարիք չունի, այդ մասին էլ պատմեց բժիշկը, անկեղծացավ՝ այնքան դժվար գործընթաց է հագնել-հանելը, ախտահանումները, ԱՀԿ-ի կողմից տրված համաճարակային նոր ցուցումները, որ պետք է պաշտպանել, սակայն բոլորին հետևում են խստագույնս: Հիվանդանոցում կան, այսպես ասած, մաքուր զոնաներ, որտեղ էլ հագնում են պաշտպանիչ հագուստն ու միայն դրանից հետո բարձրանում հիվանդների մոտ: «Մաքուր զոնա կա, որտեղ հագնում ենք ֆորման, բարձրանում վերև՝ երկրորդ մաքուր զոնան, որտեղ հագնում ենք կոմբինիզոնը, կա հատուկ ախտահանման սենյակ, այնտեղ կոմբինիզոնի վրայից հագնում ենք մեկ ուրիշ պլաշ, դիմակը, ձեռնոցները՝ մի քանի հատ, բախիլները՝ մի քանի հատ և այլ և այլն»,-մանրամասնեց բժիշկը:

Բժիշկ Վիրաբյանն անկեղծացավ՝ սկզբում իր ամենամեծ վախն այն էր, որ գուցե կարճ ժամանակում չհասցնեն շատ լավ պատրաստվել: «Մերն ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց է, ինֆեկցիոն հիվանդությունների հետ չենք շփվել: Սա նորություն էր: Սակայն տնօրենի, նախարարության գլխավորութամբ կարողացանք կազմակերպել ամեն բան: Խիստ դրված չափորոշիչներ կան: Հիմա կարծես թե մի քանի տարվա ինֆեկցիոն հիվանդանոց լինի այս բուժհիմնարկը: Թե տեխնիկական, թե կենցաղային հագեվածությունն ապահովված է՝ տնօրենի, առողջապահության նախարարության գլխավորությամբ»,-ասաց նա ու նշեց՝ վերապատրաստումներ, դասընթացներ ևս արվում են:

Հիվադանոցում 24 ժամ լինում է նաև նախարարության կողմից ստեղծված խումբ, որում կա ռեանիմատոլոգ և համաճարակաբան: Նրանք պտտվում են բաժանմունքներով, անում փորձի փոխանակում, համաճարակային իրավիճակի գնահատում, ախտահանումներ և այլն: Բժիշկ Վիրաբյանին օգնել են նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ավելի վաղ կազմակերպված դասընթացները՝ սուր շնչառական վարակների թեմայով: Չորս տարի անընդմեջ մասնակցել է դրանց, նույնիսկ դասախոսել:

24 ժամ հիվանդանոցում մնացող բժիշկները ազատ ժամանակ հետևում են լրահոսին: «Կարդում ենք, ժամը մեկ բան է փոխվում: Կատակներ ու հումորներ ևս լինում են: Եթե դա էլ չլինի, ասեք՝ մեռնենք էլի»,-կատակեց բժիշկը:

Իսկ եթե ժամանակ է լինում, սուրճի շուրջ բժիշկներով զրուցում են նաև առօրյայից: Վիրաբյանն անկեղծացավ. սուրճի շուրջ խոսում են տարբեր թեմաներից՝ ընտանիքից, մի քիչ էլ կարոտից: «Ամեն երեկո նյութեր ենք հանում, քննարկում ենք մինչև ժամը 01:00-ն, հետո նորից մեր աշխատանքին անցնում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք վախ չկա պացիենտների հետ շփվելիս, բժիշկը հարցով պատասխանեց՝ ինչի՞ց վախենանք: «Մենք այս ժողովրդի մի մասնիկն ենք: Բայց մենք մեզ պաշտպանում ենք, որպեսզի կայուն մնանք, որ կարողանանք աշխատենք, հիվանդներին օգնենք»,-ասաց նա:

Բժիշկը վստահեցրեց՝ մարտական են տրամադրված: Դեռ չի կարող ասել, թե հիվանդությունը վերջնականապես երբ կնահանջի, սակայն վերջին ցուցանիշները բժշկի համար հուսադրող են՝ 11 նոր դեպք: Նա նկատեց՝ կարծես նվազելու միտում կա: «Ես ղեկավարում եմ նաև Շտապօգնության ծառայությունը, տեղյակ եմ բոլոր տեղափոխություններին: Կորոնավիրուսով հիվանդ անձանց համար առնաձնացված բրիգադ կա: Նմուշառումները «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են անում: Եթե մի երկու օր առաջ 7-10-15 հոգի էինք տեղափոխում, երեկ ընդամենը 3 հոգի ենք տեղափոխել»,-ասաց Վիրաբյանը:

Բժիշկը նաև իր հորդորը հղեց մարդկանց՝ խստագույնս պահպանել կանոնները: «Ի վերջո ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինչ ասվում է, պետք է արվի: Երկրներ կան, որ խախտումների համար շատ խիստ միջոցներ են կիրառում: Շատերին թվում է, թե իրենք չեն հիվանդանալու, վիրուսն իրենց չի կպնի և իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու: Կխնդրեմ ու կպահանջեմ, որ մեր ժողովուրդը մնա տներում: Համոզված եմ ամեն ինչ շատ լավ է լինելու, համբերեք մի քիչ, դուխով ապրեք»,-ասաց Վիրաբյանը:

Մանրամասները՝ 168.am-ում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>