ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում

Նատալի Հարությունյանը, ում ֆեյսբուքյան գրառումից պարզ է դառնում, որ նա կարանտինում է գտնվում, «սնունդ կարանտինում» հեշթեգով իր էջում գրում է.

«Մտածում էի ձեն չհանեմ, բայց դե չեղավ, անհասկանալի հյուրանոցում կարանտինում ենք, լավ դա հեչ, բայց ոչ մեկը տեղյակ չէ, թե ինչո՞ւ եք մենք այստեղ 14 օրից ավելի մնում: Լավ, սա էլ հեչ, մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում: Հույս ունեինք, որ հայրենիք վերադառնալով՝ հանգիստ մեր տանը կնստեինք, բայց չէ, ամեն ինչ պետք է բարդացնել: Բայց որ ուտելիքն է խայտառակություն… Ասենք, եթե մենք չկարողանայինք դրսից ուտելիք պատվիրել, սոված կմնայինք՝ ցերեկը հաստ ներբերշիկ, իրիկունը բարակ նրբերշիկ, իսկ առավոտյան անհայտ ծագման ու վատ հոտով ձվածեղ: Ու զարմանում եմ, թե ովքե՞ր են այստեղ փողեր աշխատում, չգիտեմ, բայց սա ուղղակի խայտառակություն է: Եվ այս պատմության մեջ ամենածիծաղելին այն է, որ այս նույն ուտելիքից մի հատ էլ տալիս են 9 ամսական երեխային: Այնպես կուզեմ, որ նման ուտելիք տվողների երեխաները նման սնունդով մեծանան»,- գրել էր օգտատերը և կրկին հեշթեգով ավելացրել՝ «կարանտին 12-րդ օր, ամոթ է, ամոթ»:

Նա գրառմանը կից ներկայացրել է նաև իրենց տրվող սննդից լուսանկարներ:

168.am-ը կապ հաստատեց Նատալի Հարությունյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք այս դժգոհությունների մասին տեղեկացրել են հյուրանոցի տնօրինությանը, հատկապես, որ իրենց հետ ունեն 9 ամսական երեխա:

Նա նախ նշեց, որ այս պահին գտնվում են «Մինոթել» հյուրանոցում, որը գտնվում է Մհեր Մկրտչյան 8 հասցեում:

«Հյուրանոցի անձնակազմը փորձում է ինչ-որ բաներ անել, բայց ասեմ, որ դա նրանց մոտ այդքան էլ չի ստացվելու, որովհետև հյուրանոցը շատ հին է: Վաղը լրանալու է երեխայի 9 ամսականը և նա ոչինչ չի ուտում, ես խնդրել եմ, որ դրսի սննդի օբյեկտներից իր համար ճարեր բերեն, որոնցից, որ ես եմ տանը պատրաստում, բայց դրանք այն չեն ու երեխան չի ուտում: Մեկ շաբաթ է՝ երեխան ոչինչ չի ուտում, մեր մասին էլ չասեմ, մենք վախենում ենք այստեղից որևէ բան վերցնել»,-ասաց նա:

Նատալի Հարությունյանի խոսքով՝ Դուբայ-Երևան չվերթով Հայաստան են վերադարձել մարտի 23-ին, անձնագրերի մեջ ունեցել են կնիքներ, նրանք վերադարձել են Վիետնամից:

«Իհարկե Վիետնամում այս վիրուսը չկար, մենք այլ պատճառով էինք վերադարձել Երևան, այնտեղ գործի հետ կապված խնդիրներ կային, մտածեցինք՝ գոնե կգանք այստեղ, մեր տանը կնստենք: Մենք պատրաստված էինք, որ մեզ պետք է կարանտին տանեն, սակայն մեզ ասացին, որ տուն գնանք, մենք էլ երեխայի համար վախենալով՝ որևէ մեկին չենք թողել, որ գան-գնան: Բայց մեզ զանգահարեցին մարտի 27-ին ու տեղեկացրեցին, թե մեր ինքնաթիռում վարակված մարդ է եղել, հետո մեզ այնպես էին հեգնում, թե այս ի՜նչ ձեռնոցներով եք, լավ է՝ ալկոգելը չեք խմել և այլն…

Դե ես էլ պատասխանում էի, որ փոքր երեխա ունեմ հետս և պաշտպանվելը բնական է, ինչևէ, ես գիտեմ, որ պաշտպանված եմ եկել Հայաստան: Այսօր ավարտվեց 12-րդ օրը, մենք որևէ ախտանշան չունենք, մեզ վատ չենք զգում, չեմ կարծում, որ հիվանդ լինեինք և այն որևէ կերպ չարտահայտվեր: Մարտի 27-ին մեզ բերեցին այս հյուրանոց, ես խնդրեցի, որպեսզի հիմնավորեն, թե ինչո՞ւ են մեզ բերել այստեղ, քանի որ ես նրանց ասել էի, որ բնակարանիս դուռը կարող են կնիքել ու ես այնտեղից դուրս չեմ գա: Ես նաև հարցրել եմ, որ եթե կարանտինում 14 օր ենք մնալու, վաղն այդ օրը լրանալու է, մեզ թեստավորելո՞ւ են, ասել են՝ ոչ, ասել են, որ ամսի 10-ին կամ 11-ին պետք է թեստավորեն ու չեն հիմնավորում, թե ինչո՞ւ են օրերը հաշվում այն օրվանից, երբ ինձ այստեղ են բերել, այլ ոչ թե այն օրվանից, երբ եկել եմ Երևան»,- հավելեց նա:

Նա նաև ընդգծեց, որ այս հարցերի շուրջ վիճում է տեղում իրենց աշխատանքը կատարողների հետ, որոնք հորդորում են զանգել Առողջապահության նախարարության «թեժ» գծին, այնտեղ էլ ասում են՝ զանգեք Առողջապահության նախարարություն ու այսպես որևէ մեկն իր հարցերին չի պատասխանում, ավելին՝ ասում են՝ «դե ձեզ համար հանգիստ նստեք էլի»:

«Այնպիսի տպավորություն է, որ մեզ ծաղրում են, երեխաս ոչինչ չի ուտելու, մինչև ես նրան տուն չտանեմ ու իր ճաշը չսարքեմ: Ես 9 ամսական երեխային ոչինչ չեմ կարող բացատրել, թե ինչո՞ւ է փակված խցում ու չգիտենք՝ ինչով զբաղեցնենք: Մենք դրսից ամենաքիչը օրական 20 հազար դրամի սնունդ ենք պատվիրում, իսկ երեխայի համար ճաշ եփելու հնարավորություն չունեմ այստեղ: Էլ չեմ խոսում այն մասին, որ իրենց հետ վիճելուց հետո միայն սառնարան տրամադրեցին, սենյակը ցուրտ էր էլեկտրական տաքացուցիչ տվեցին: Ասում են՝ պարետն է որոշում, լավ, ինչո՞ւ է պարետը որոշել ինձ 5 օր տանը թողնելուց հետո, բերի այստեղ ու այստեղ բերելու օրվանից հաշվի կարանտինը, ասել եմ, որ եթե թեստեր չունեն, ապա ես վճարունակ եմ, կվճարեմ դրա համար, միայն վաղը թող անեն այդ թեստը: Հետո մարդկանցից իմացա, որ կան անձինք, որոնք 17-18 օր կարանտինում են, բայց որ գիտեն իրենցով որևէ մեկը չի զբաղվում, որևէ մեկն իրենց հարցերին չի պատասխանում, լուռ նստած են, մարդ կա դա իրեն ձեռնտու է, ես չգիտեմ՝ անհիմն է նրանց հիմնավորումները»,- եզրափակեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>