Սոթքում 12-ամյա երեխան ինքնասպանություն է գործել
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Սոթք գյուղում 12-ամյա երեխան ինքանսպանություն է գործել: Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել ապրիլի 2-ին՝ ժամը 11.15-ին, բժշկական կենտրոնից։ ԲԿ-ից հայտնել են, որ Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է կախվել:
«Մեկնած օպերատիվ-քննչական խմբին Սոթք գյուղի բնակիչներից մեկը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 2007 թ.ծնված տղային տեսել է իրենց գոմի մուտքի դռան մոտ գտնվող երկաթյա ձողից հակի թելով կախված վիճակում: Հանգամանքները պարզվում են»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

