Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարծիքներ են փոխանակել սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կարգավորման ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործման մասին:
«Շարունակվել է կարծիքների փոխանակումը սիրիական ճգնաժամի կարգավորման առարկայական հարցերի շուրջ, այդ թվում՝ 2020թ. մարտի 5-ին ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածունների իրագործումը՝ ուղղված Իդլիբում իրավիճակի կայունացմանը», - ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Կողմերը միմյանց տեղյակ են պահել նաև կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպաատակով իրականացվող մջոցառումների մասին:
Zham.am

