Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի, Սիսիանի ավտոճանապարհներին և Մեղրու լեռնանցքում բուք է:
Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Արթիկ-Ալագյազ, Մարալիկ-Լանջիկ, Սևան-Ծովագյուղ ճանապարհահատվածներում, Ջաջուռի, Քեթիի և Մեղրու լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

