ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսությունը վերականգնելու համար

«Փաստ» թերթը գրում է. «Պանդեմիայի հետևանքով համաշխարհային տնտեսությունը սկսել է գահավիժել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում տնտեսագետներն այս տարի գրանցվող տնտեսական ցուցանիշների հետ կապված ավելի հոռետեսական կանխատեսումներ են անում։

Ըստ տարբեր գնահատականների՝ 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատությամբ ներկայիս տնտեսական ճգնաժամը մի քանի անգամ հուժկու ալիք է առաջացնելու։ Ուստի այսպիսի իրավիճակում շատ բարդ է լինելու երկրների համար վերականգնել տնտեսությունը և հասնել հետճգնաժամային իրավիճակին։

Չհաշված այն հանգամանքը, որ դեռևս հարցական է, թե ինչքան կտևի ներկայիս արտակարգ վիճակը և, ըստ այդմ, նաև ինչքան ժամանակ կտևի տնտեսական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ արտակարգ վիճակի ավարտից հետո ևս տնտեսական վիճակը կարող է մնալ ծայրահեղ դրության մեջ, քանի որ ներկայումս կոնսերվացված իրավիճակ է, և պրոբլեմները լիովին տեսանելի ու առարկայական են դառնալու հետո։

Այլ կերպ ասած` տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրության տևողությունը: Իսկ դրանից հետո երկրների կառավարությունները ստիպված են լինելու առերեսվել բիզնեսին աջակցություն տրամադրելու, տնտեսությունը խթանելու, սոցիալական լարվածության և գործազրկության խնդիրների հետ։

Այսպիսով, իրավիճակը հուշում է, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսության վերականգնման համար։ Եվ այս հանգամանքն ի ցույց է դնում, որ շատ դժվար է լինելու այս տարվա ընթացքում տնտեսությունը լիովին իր հունի մեջ դնել։

Ուստի նաև պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ իր ուղերձում նշեց, որ հնարավոր չի լինելու պահել 2019 թվականի տնտեսական աճի տեմպը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների կողմից հայտարարված «տնտեսական հեղափոխությունից» գրեթե ոչինչ չի մնալու։ Սկզբունքորեն, ոչինչ չի էլ եղել, բայց նման վիճակում, բնականաբար, ընդհանրապես այդ մասին խոսել հնարավոր չի լինի:

Սրանով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են նոր հույսեր արթնացնել քաղաքացիների շրջանում տնտեսական ճգնաժամի երևույթի հետ կապված, թե այն շատ մեծ հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության համար, որից պետք է օգտվել, ինչը հնարավորություն կտա նաև շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Եվ այսպես, վարչապետը հայտարարում է. «Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն՝ համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի, և դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>