Ավտոմեքենան այրվել է
Մարտի 20-ին` ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Բաբաջանյան փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 10:54-ին:
Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ML 814 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ա. Ն.) շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը:

