«Եվրատեսիլ»-ի մասնակիցները հաջորդ տարի ելույթ կունենան նոր երգերով. յուրաքանչյուր երկիր ինքը կորոշի՝ ուղարկել նույն մասնակցին, թե՞ նոր ընտրություն կատարել
Դիտել նաև
Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց
«Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրոտեսիլում». Ստեփան Դանիելյան
«Լադանիվա» խումբը կներկայացնի Հայաստանը «Եվրոտեսիլ 2024»-ում
«Եվրատեսիլի» կազմակերպիչների որոշմամբ հաջորդ տարի մասնակիցները չեն կարող հանդես գալ արդեն ներկայացված երգերով և պետք է ընտրեն նոր կատարումներ: Այս մասին հայտնում է Tert.am-ը: РИА Новости-ն հղելով:
«Հաշվի առնելով «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի օրենքները, այս տարի ներկայացված երգը չի կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին: Որոշում է կայացվել, որ մասնակիցները պետք է ներկայանան նոր երգերով»,- գրված է հայտարարությունում:
Կազմակերպիչներն ընդգծել են, որ յուրաքանչյուր երկիր ինքը որոշում կկայացնի իր մասնակցի ընտրության հարցում:
«Յուրաքանչյուր հեռարձակող երկիր ինքը կարող է որոշել, ուղարկել նույն մասնակցի՞ն, թե նոր մասնակից ընտրել»,- հավելել են նրանք:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով Ռոտերդամում նախատեսված «Եվրատեսիլ-2020»-ը չեղարկվել էր: Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը:

