Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Պատերազմ Արցախում
Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան

«Աջակցելով Օհանյանի գլխավորած դաշինքին` սատար ենք կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունն ապահովելու գաղափարին»

Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Հայաստանի քաղաքացիներին` ընդդիմադիր ուժերի եւ ռազմական գործիչների միջեւ քաղաքական դաշինքի վերաբերյալ

Հայրենակիցնե’ր,

Արցախյան պատերազմից հետո, անցած ավելի քան երկու տասնամյակում, մեր ժողովրդի մոտ ձեւավորվել էր համոզմունք, որ Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը մեզ պաշտպանում է Թուրքիայի կողմից հնարավոր վտանգներից եւ զսպում է Ադրբեջանի ցանկությունը` վերսկսել պատերազմը Արցախում։

Հայաստանի եւ Արցախի սահմաններում վերջին տարիներին տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում հանրությունը վերախմբագրեց իր կարծիքը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի վերաբերյալ։ Ապրիլյան «քառօրյա» պատերազմից հետո հայ ժողովրդի համար պարզ դարձավ, որ Արցախը եւ Հայաստանը պարտադրված են ինքնուրույն չեզոքացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից առկա հնարավոր սպառնալիքները` ապավինելով միայն սեփական ուժերին: Բնականաբար, մեր հանրության համար այսօր անվտանգության հետ կապված գլխավոր պահանջներն են՝ գալիք հինգ տարիների ընթացքում զգալիորեն մեծացնել ներդրումները ռազմական ոլորտում, բարելավել զինվորական ծառայության պայմանները եւ բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը երկրի պաշտպանության գործում։

Կարեւոր է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու սպառնալիքը Սերժ Սարգսյանի արտաքին եւ ներքին քաղաքականության արդյունք է։ Փաստ է, որ Հայաստանն ի վիճակի չեղավ օգտագործել միջազգային հանրության ներուժը Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները կանխելու համար, նույնիսկ ապրիլյան «քառօրյա» պատերազմի ժամանակ Ադրբեջանի դրսեւորած ագրեսիան վերջինիս համար միջազգային հարաբերությունների հարթակում որեւէ բացասական հետեւանք չառաջացրեց։ Այս իրողությունը հակասություն է առաջացրել Սերժ Սարգսյանի գլխավորած վերնախավի եւ ռազմական էլիտայի միջեւ։ Նման իրավիճակ Հայաստանում եղել է նաեւ քսան տարի առաջ, երբ Վազգեն Սարգսյանը և երկրի ռազմական ղեկավարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանին հարկադրեցին հրաժարվել հանրապետության նախագահի պաշտոնից։ Հայաստանի այսօրվա ռազմական էլիտան չգնաց պետական հեղաշրջման ճանապարհով, այլ արժանապատվորեն դուրս եկավ քաղաքական պայքարի՝ խորհրդարանական ընտրություններում համալրելով ընդդիմության շարքերը։ Իհարկե, ժողովրդավարական պետությունում բանակը պետք է չեզոք մնա քաղաքական պայքարից, բայց այդ կանոնը չի կարող գործել այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված է շինծու ընտրությունների միջոցով եւ օգտագործվում է անօրինական հարստութուն կուտակելու համար՝ նույնիսկ երկրի անվտանգության հաշվին։ Երբ նման ապօրինի եւ անարդար կարգերը պահպանելու համար երկրի վերնախավը սկսում է ժողովրդի դեմ օգտագործել ոստիկանության ուժը, բանակը չի կարող շարունակել մնալ չեզոք. նա կարեւոր դերակատարություն է ստանձնու ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության եւ ժողովրդի լայն զանգվածների հետ միասին միավորվելով` քրեական ռեժիմը վերացելու գործում։

Ընդդիմադիր ուժերի պայքարին Սեյրան Օհանյանի մասնակցությունը այն կարեւոր հենակետն է, որը հնարավորություն է տալիս վերականգնել Հայաստանում սահմանադրական կարգը առանց լրջագույն ցնցումների։ Մեր երկրում ձեւավորելով լեգիտիմ իշխանություն, մենք կարող ենք ներդնել մեզ հասանելի արտաքին եւ ներքին ռեսուրսները, ստիպել Ադրբեջանին հրաժարվել Արցախի դեմ ուժ կիրառելու քաղաքականությունից։ Միաժամանակ, ես կարծում եմ, որ քաղաքացիական հանրությունը չպետք է մոռանա բանակի ղեկավարման վերաբերյալ գոյություն ունեցող քննադատությունը եւ օգտագործի ընդդիմադիր ուժերի ու ռազմական գործիչների միջեւ ստեղծված քաղաքական դաշինքը՝ զինված ուժերի բազամակողմանի եւ խորը բարեփոխումների փաթեթ մշակելու համար։

Ապրիլի 2-ի քվեարկությանը աջակցելով Սեյրան Օհանյանի գլխավորած ընդդիմադիր ուժերի դաշինքին` մենք սատար են կանգնում սեփական ուժերով մեր անվտանգությունը ապահովելու գաղափարին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է խրամատներում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորների առջեւ։

Անդրիաս Ղուկասյան

«Նուբարաշեն» ՔԿՀ

20 մարտի, 2017թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>