ԱԺ-ը նիստը չկայացավ. քվորում չապահովվեց
ՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 20-ին քառօրյա նիստերի գումարման համար քվորում չապահովվեց: Խորհրդարան ներկայացել էր 34 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է 3 ժամ մինչև քվորում ապահովելը:

