Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Ժողկոնցլագերի «կլյուչնիկը» զրոյացրել է օրենքն ու արդարադատությունը
3
Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան Մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն»․ Արշակ սրբազանի փաստաբան Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկային» տեսակի թմրամիջոց «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու» Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Եթե Վարդան Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի. Ավետիս Առաքելյան Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք. Էլինար Վարդանյան Հայաստանի դպրոցներում բուլինգի դեպքեր են գրանցվել Դատարանը մերժել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի պաշտոնյաները 2.5 մլն դրամ տուգանքը չարձանագրելու համար 200 000 դրամ կաշառք են պահանջել «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Փաշինյանը փորձելու է ամեն գնով գործն ավարտին հասցնել և ապամոնտաժել ՀԱԵ-ն․ Վազգեն Հովհաննիսյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Չհանձնվող մարդկանց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Վեհափառի հետ խնդիր ունի Փաշինյանը. Տիգրան Քոչարյան

Ակորդի խոհանոցային մտքի թռիչքները. Որո՞նք են «Ճաշարանի» յուրահատկությունները. Լուսանկարներ

Թարմ, տնական, առողջ սնունդ: Սրանք են «Ակորդ» ճաշարանի գլխավոր նախապայմաններից ամենահիմնականները: «Ճաշարան»-ի գաղափարը շատ հին է, սովետական ժամանակից եկող գաղափար է, որը միշտ օգնության է հասել աշխատող մարդուն ՝ ընդմիջումների ժամանակ ճիշտ սնվելու և արագ իր գործին վերադառնալու տեսակետից: Մեզ մոտ «ճաշարան» բառը փոքր ինչ վանող բառ է, բայց ես շատ սիրում եմ այդ բառը, քանի որ «ճաշ» բառը յուրաքանչյուր ընտանիքում ամենաշատ օգտագործվող բառն է: Սկսում ենք «ճաշիկ» բառից, երբ երեխան ծնվում է , «ճաշը» պատրաստ է, «ճաշ»-ից հետո  ևայլն: Ես չեմ խուսափում այդ բառից և մեծ սիրով եմ այդ բառը կիրառում:

Ճաշարանի տնօրեն Արմինե Կոծինյանն ասում է, որ անձամբ ինքն է պատասխանատու մատուցվող ուտելիքների որակի համար, իսկ առաջնային նպատակն է՝ կերակրել մարդկանց տնական, որակյալ և համեղ կերակուրներով, որոնք պետք է տարբերվեին ռեստորանային սննդից և արագ սննդի կետերից: «Սա իմ տունն է, որտեղ ես աշխատում եմ, որ բոլորն իրենց լավ զգան», - ասում է տնօրենը:

Նա պատմում է, որ ճաշարանի մտահղացումը դեռևս 3 տարի առաջ էեղել։ Ճաշարանի բացվելու առաջին տարիները ռիսկային էին, քանի որ այն աշխատում էր, այսպես ասած՝ «մինուսներով»։ Բայց տիկին Արմինեն վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու: Այդպես էլ եղավ:

-Ինչու՞ հենց «Ակորդ»:

 «Երբ ուզում էի բացել ճաշարանը, մեկ ամիս շարունակ մտածում էի, թե ինչ անվանում տամ։ Հայկական անվանումներով սննդի կետերն այնքան տարածված էին, որ չէի կողմնորոշվում՝ ինչպես անվանել: Սկզբում մտածում էի, որ մի քիչ դժվար արտասանվող բառ է, տարածված անուն չէ, բայց, տարբեր անուններ մտածելուց հետո, հասկացա, որ «Ակորդը» շատ հարմար տարբերակ է: «Երաժշտության մեջ երեք նոտաների ներդաշնակ համադրությունն է, որ ակորդ է դառնում, այնպես էլ մեզ մոտ՝ որակի, համի և, ինչու չէ, հոտի համադրությունն է ակորդ դառնում: Ավելացնենք գդալ-դանակ-պատառաքաղ եռյակը, ապուր-խավարտ-աղցանը, և ահա ակորդների մի շարք, որը, հուսով եմ, որակյալ երաժշտություն է դառնում մեր հաճախորդների համար»:

Անվան հաստատումից հետո ստեղծվեց ճաշարանին համապատասխան լոգոտիպը:  

Տիկին Արմինեն երկար տարիներ աշխատել է որպես մանկավարժ։ Խոստովանում է, որ իր համար դպրոցից ճաշարան անցումը շատ կտրուկ է եղել։ Բայց երկու աշխատանքների մեջ նմանություն է տեսնում. հոգևոր սննդին փոխարինելու եկավ առօրյա սնունդը, և երկու դեպքում էլ որակը պետք է գերակայող լինի, հակառակ դեպքում դրական արդյունք ունենալ չի ստացվի:  «Իմ նախկինաշակերտները մեծ խանդավառությամբ են գալիս այստեղ: Ծնողները նույնպես շատ են ուրախանում, ասում են, որ մենք հանգիստ ենք ու գիտենք՝ մեր երեխաներին լավ կկերակրեք։ Դա շատ հաճելի է: Երբ ուսանողներն են այստեղ մտնում, ես ուրախանում եմ ներքուստ . տան ուտելիք են ուտելու»,- պատմում է «Ակորդի» տնօրենը և հավելում, որ շատ է ուզում, որ «Ակորդ»-ում ժողովուրդը ճիշտ սնվի:

Ճաշարանը բացվում է ամեն օր ժամը 9։00-ից։ Այստեղ այնքան անմիջական ու տնական է միջավայրը, որ առավոտյան հաճախորդը կարող է մտնել ու ասել. «Ինձ մի հատ ձվածեղ կպատրաստե՞ք»։  Սուրճի և թեյի տարբերակներ ևս կան, որոնց հետ հաճախորդին ճաշարանի կողմից հյուրասիրվում է քաղցրավենիք:  Տիկին Արմինեն պատմեց նաև իր ճաշարանի խոհարարի յուրահատկությունների և այն մասին, թե ինչու՞ չունեն հստակ ճաշացանկ: Ասում է, որ իր համար ամենակարևորը խոհարարի գործոնն է, իսկ իր երիտասարդ խոհարարուհին իր խոհանոցի զարդն է: Ամեն ինչ կա, բայց չկա հստակ ճաշացանկ, չկան կրկվող ուտելիքներ: Միակ կրկվող ճաշատեսակները միշտ պահանջված բորշն ու սպասն են, իսկ խավարտներից՝ հնդկաձավարն ու բրինձը: «Մնացածն իմ խոհարարի մտքի թռիչքն է», - ասում է տնօրենը: Այս ամենով հանդերձ,  պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ միայն խոհարարի հմտությունները բավարար չեն. բավական է չապահովվի մաքրությունը, ժամանակին չհավաքվեն սեղանները, աշխատակիցները բարեկիրթ և բարեհամբույր չլինեն, խոհանոցն այլևս ոչ մեկին չի գրավի: Սա շղթա է, որի յուրաքանչյուր օղակի դերը անփոխարինելի է:

Ճաշարանը մի ամբողջ օր ապահովում է իր հաճախորդներին ամենաորակյալ և բարձրակարգ սնունդով։ Մարդիկ կարող են համտեսել  ապուրներ, մսային զանազան կերակուրներ և, որ ամենակարևորն է, կարող են խմել տնական կոմպոտներ, որոնք պատրաստվում են թարմ մրգերից: «Ես այգի ունեմ և շատ մրգեր եմ աճացնում , ու հետո դրանք օգտագործում ենք կոմպոտներ պատրաստելու համար,- ասում է տնօրենը։ Կծու սիրողները ևս կգտնեն իրենց քիմքին համապատասխան ուտեստներ: Մի խոսքով տիկին Արմինեն ամեն ինչ արել է, որ իր «Ակորդում» յուրաքանչյուրը գտնի այն կերակուրը, որը հաճույքով կուտի:

Ակորդում բացառված է անորակ սնունդը. «Ես օրս սկսում և ավարտում եմ այստեղ, համտեսում եմ ճաշատեսակները, և եթե տեսքը, համը կամ հոտը դուրս չգա, ցանկացած պահի կարող եմ հանել հոսքագծից: Դա ինձ համար շատ կարևոր է: Ավելի լավ է մի քանի դրամ կորցնեմ, քան մեկ հաճախորդ»,- ընդգծում է նա:

Տիկին Արմինեն մի շատ հետաքրքիր գաղտնիք բացեց։ Ասում է, որ ինքն անպայման ուշադրություն է դարձնում մարդկանց դեմքի արտահայտությանն ուտելու ընթացքում, որովհետև իր համար շատ կարևոր է հաճախորդի կարծիքը հենց ուտելու պահին: Իսկ դեմքի արտահայտությունից արդեն հասկանում է՝ ճաշը հաճախորդի սրտո՞վ է, թե ոչ։ Այստեղ ամեն ինչ արվում է հաճախորդի համար՝ նույնիսկ ուտելիքը կշռում են հօգուտ նրանց: Կանոն է՝ սպասարկել այնպես, որ հաճախորդի աչքին ափսեի միջինը քիչ չերևա:

Հատուկ պահք պահողների համար կա պահքային սննդակարգ: Հոսքագծի մի ամբողջ հատված հատկացված է հենց պահքային ուտելիքների համար, որ մարդիկ պահքի մեջ լինելով հանդերձ այստեղից գոհ և հագեցած դուրս գան:

«Ակորդում» պահպանվում են սանիտարահիգիենիկ նորմի բոլոր կանոնները: Նույնիսկ  կարտոֆիլի ֆրի և կոտլետ պատրաստող սարքերի մեջ ձեթը պարտադիր փոխվում է յուրաքանչյուր 4-րդ օրը: «Դա կանոն է, որն ի սկզբանե դրվել է։ Իմ աշխատողները լավ գիտեն դա: Եթե 4-րդ օրը ձեթը չփոխվի, ես ինձ աշխարհի ամենամեղավոր մարդը կզգամ»: Ընդմիջման ժամերին այստեղ բազմամարդ է լինում, սակայն տիկին Արմինեն ասում է, որ տեղի խնդիր գրեթե չեն ունենում, քանի որ մարդիկ շտապում են՝ ժամերով չեն նստում, արագ ուտում են և վերադառնում իրենց աշխատանքին:

Սրահն ամեն սեզոնին ունի իր ձևավորումը, միշտ կոկիկ է, մաքուր, հանգիստ գունային գամայով, մարդը գալիս է այստեղ ոչ միայն սնվելու այլև հանգստանալու: Ճաշարանում չի թույլատրվում մինչև ժամը 3-ը ծխել, ալկոհոլային խմիչքները ևս բացառված են:  

Ճաշարանում մշտապես  առկա են թարմ և գեղեցիկ ծաղիկներ, որոնք գրավում են կին հաճախորդների ուշադրությունը և արտաքին միջավայրը դարձնում էլ ավելի հաճելի: «Իսկ ես շատ ուզում եմ, որ կանայք էլ հաճույքով այցելեն, և միջավայրը տրամադրող լինի: Սա իմ տունն է, որտեղ ես աշխատում եմ, որ բոլորն իրենց լավ զգան»,- ասում է տնօրենը:

 «Ակորդ»-ում գները միանշանակ մատչելի են: «Ցանկացած տեղ, որտեղ մարդիկ գումար են ծախսում ուտելու համար, պետք է որակով սնունդ լինի: Սա այն տեղն է, որտեղ մարդն ուզում է խնայել իր գումարը, բայց ոչ թե նրա համար, որ չունի, այլ սա այն տարբերակն է, որտեղ իրոք կարող է խնայել»,- ասում է տիկին Արմինեն:

«Ակորդ»-ում գործում են տարատեսակ ակցիաներ ևս: Օրինակ՝ զինվորների համար գործում են մշտական զեղչեր: Կան ակցիաներ՝ մասնագիտական տոներին նվիրված, երբ, օրինակ, բժիշկների տոնին բժիշկ հաճախորդները ուտելիքից օգտվում են 10 տոկոս զեղչով: Յուրաքանչյուր ամսվա վերջին օրը հացը և կաղամբով աղցանն  անվճար են մատուցվում:

Ակորդում գործում է նաև առաքում: Պատվիրատուն գալիս տանում է իր պատվիրած ուտելիքը, որը լցվում է մեկանգամյա օգտագործվող տարրաների մեջ: Մոտակա հիվանդանոցների հիվանդատեսերը ևս օգտվում են «Ակորդ»-ից ՝ թարմ, տնական ուտելիք տանելով իրենց հիվանդներին: 5000 դրամից ավել պատվերների դեպքում, առաքումն իրականացվում է ճաշարանի  կողմից:

Մենք հոգատար ենք: Մեր մշտական հաճախորդներն այնքան շատ են, որ կարողանում ենք արդեն դուրս գալ այդ պաշտոնական շրջանակներից և սկսում ենք խոսել նրանց հետ ոչ թե որպես հաճախորդ, այլ՝ հարազատ: Կա մի զանգված, որ իրոք մերն է դարձել: Ճիշտ է մարդիկ բազմազանություն են սիրում, այստեղ են գնում, այնտեղ են գնում, բայց մեկ է մեզ մոտ հետ են գալիս, և դա շատ հաճելի է:

«Սա բիզնես չէ ինձ համար, այլ ինչ-որ ներդրում իմ կողմից, որը ծառայում է ժողովրդին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan