Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
27
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ)

Փետրվարին սննդամթերթի շուկայում գնանկում է գրանցվել, իսկ ալկոհոլային խմիչքները թանկացել են

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարին սպառողական շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0,5 տոկոս գնանկում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, որոնք վերաբերում են 2020թ. հունվար և փետրվար ամիսներին սպառողական շուկայում գրանցված գներին ու դրանց փոփոխությանը՝ 2019թ. նույն ամիսների համեմատ։ Մինչ առանձին ապրանքախմբերին անդրադառնալը, նկատենք, որ ի տարբերություն 2020թ. փետրվարի, 2020 թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 0,3 տոկոս գնաճ էր արձանագրվել։

Նախ՝ դիտարկենք հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները՝ առաջինն անդրադառնալով սննդամթերքին, որտեղ այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 4,2 տոկոս գնանկում, ավելի շատ, քան 2020թ. հունվարին 2019թ. հունվարի նկատմամբ, երբ արձանագրվել էր 1,8 տոկոս գնանկում։

Ինչպես հունվարին, մսի շուկայում գնանկման միտումը շարունակվել է նաև փետրվարին։ Ընդհանուր առմամբ, 4 տոկոսի գնանկման մասին է խոսքը, մինչդեռ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ 2,7 տոկոս գնանկում էր արձանագրվել։ Տավարի մսի գինը 2020թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 3,4, խոզի մսինը՝ 12,2, գառան մսինը ՝ 0,9, թռչնամսինը՝ 8,2 տոկոսով։ 

Գնանկումը շարունակվել է նաև ձկան և ծովամթերքի շուկայում, որտեղ 2020թ. փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընդհանուր առմամբ, 4,5 տոկոս գնանկում կա։ Մասնավորապես՝ թարմ կամ պաղեցրած ձկան շուկայում 5,6 տոկոս գնանկում է գրանցվել, բայց սառեցված ձկան շուկայում 4,7 տոկոս գնաճ կա։ 

Այլ իրավիճակ է ապխտած մսամթերքի շուկայում, որտեղ գները 1,2 տոկոսով բարձրացել են։ Կիսաֆաբրիկատների շուկայում ևս գնաճ կա, որը կազմել է 0,7 տոկոս։

Կաթնամթերքի, պանրի և ձվի շուկայում, ընդհանուր առմամբ, 7,6 տոկոս գնանկում է գրանցվել։ Այդուհանդերձ, անարատ կաթի շուկայում 0,2 գնաճ կա, պահածոյացված կաթը թանկացել է 0,4 տոկոսով, յոգուրտն ու մածունը՝ 1 տոկոսով։

Ձվի շուկայի գնանկումը, որը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ, և այս առումով ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 25,9 տոկոս։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ձվի շուկայի գնանկումը կազմել էր 10,4 տոկոս։ 

2020 թվականի փետրվարին նախորդ տարվա համեմատ 5,8 տոկոս գնանկում է արձանագրվել նաև կարագի շուկայում։ Հետաքրքրական պատկեր է նաև մրգի ու բանջարեղենի շուկայում, որտեղ նշյալ ամիսներին մշտապես գնաճ էր արձանագրվում։ Այս շուկաներում գնանկման միտում կա, որը շարունակվում է։

Մրգերի գները փետրվարին 2,1 տոկոսով նվազել են, իսկ բանջարեղենի շուկայում 12,9 տոկոսով գնանկում է արձանագրվել։

Կարտոֆիլի գինը նվազել է 12 տոկոսով։ Վերոնշյալ ապրանքատեսակների համեմատ հրուշակեղենի շուկայում արձանագրված գնանկումը ավելի քիչ է ՝ 0,7 տոկոս։

Թեպետ սննդամթերքի շուկայում հիմնականում գնանկում է արձանագրվել, բայց գնաճ կա առանձին ապրանքատեսակների առումով, որոնք առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ են դիտարկվում։ Մասնավորապես՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում 2020թ. փետրվարին 2019թ. փետրվարի համեմատ 3,2 տոկոս գնաճ է գրանցվել, բրինձը թանկացել է 2,5, ալ յուրն ու ձավարեղենը՝ 2,9, հացը՝ 2,5 տոկոսով։ Մակարոնեղենի շուկայում էլ 4,1 տոկոս գնաճ է գրանցվել, թեպետ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ այս ապրանքախմբում գրանցված գնաճն ավելի մեծ էր՝ 7,4 տոկոս։

Ի տարբերություն սննդամթերքի նշված տեսակների, այլ է իրավիճակը ալկոհոլային խմիչքների շուկայում, ուր 9, 1 տոկոս գնաճ կա։ Մասնավորապես, օղու գինը բարձրացել է 13 տոկոսով, գինին թանկացել է 2,1, թնդեցված գինին՝ 1,8, գարեջուրը՝ 4,4 տոկոսով։ Նկատենք, որ 2020թ. հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ալկոհոլային խմիչքների շուկայում գրանցված գնաճը 3,3 տոկոս էր։ Ստացվում է, որ այս շուկայում գները շուրջ երկու անգամ բարձրացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>