Զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով. ապրանքների մատակարարման հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց՝ Հայաստանում հաստատված արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ արդյոք ՊՆ-ն ամեն ինչ արել է, և առաջիկայում սնունդի ու այլ ապրանքների մատակարարման խնդիր չի լինի:
Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգիենայի պարագաներով և այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

