Երկու քաղաքացի Բավրայի անցակետից տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Շիրակի մարզում երկու անձի մոտ կորոնավիրուս է կասկածվել: Ըստ «Ցայգ» ՀԸ «Այսօր» լրատվականին հասած տեղեկությունների, նրանց հայտնաբերել են Բավրայի անցակետում: Նրանք Վրաստանից Հայաստան են եկել: Երկու շտապբուժօգնության մեքենա է մոտեցել անցակետին՝ վերջիններիս հիվանդանոց տեղափոխելու նպատակով: Պարզաբանում ստանալ Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցից չի հաջողվել, քանի որ տնօրենը հեռախոսազանգերին չի պատասխանել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի փոխանցմամբ կորոնավիրուսի կասկածով դեպք Շիրակի մարզում չի արձանագրվել: Իսկ այն հարցին, որ երկու հոգի Բավրայի անցակետից տեղափոխվել են Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց, վերջինս չբացառեց՝ պարզաբանելով, որ այս իրավիճակում դա բնական է:
Բավրայի անցկետում ցանկացած քաղաքացու մոտ բարձր ջերմության առկայության դեպքում անմիջապես տեղափոխում են Ինֆեկցիոն հիվանդանոց, ինչից հետո էլ կատարվում են համապատասխան նմուշառումներ:

