ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

«ՀՀԿ-ին ֆիկտիվ կերպով անդամակցած» Գեւորգ Պապոյանի հայրը երբեւէ չի աշխատել ԵՊՀ-ում

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը ս/թ մարտի 6-ին «Հրապարակ» թերթի կայքէջում զետեղված հարցազրույցում նշել էր. «…Ինչպես նշեցի ԱԺ ամբիոնից, գլուխս բարձր է, որովհետեւ ես երբեւէ որեւէ մեկից բան չեմ գողացել, որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել, երբեք անօրինական բան չեմ արել։ Ինչից սկսվեց. սկսվեց նրանից, որ երեկ Էդմոն Մարուքյանն ու իրենց պատգամավորներն ինձ մեղադրեցին ՀՀԿ-ական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ եթե ՀՀԿ-ական ես եղել, էդ կոռուպցիայի հարցերը բարձրացնեիր։ Ես էլ ասում եմ, որ իմ հայրիկին ընդդիմադիր հայացքների համար հեռացրել են ԵՊՀ-ից, որովհետեւ պաշտպանել է ընդդիմադիր ուսանողներին, կա հայտնի տեսաձայնագրություն» (Պապոյանի խոսքի վերջին հատվածի ընդգծումը՝ Yerkir.am-ի խմբագրությանն է):

Yerkir.am-ն այս առիթով հարցում էր ուղարկել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի անունով՝ խնդրելով տրամադրել սպառիչ տեղեկատվություն՝ առ այն, թե Գեւորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ե՞րբ է աշխատել ԵՊՀ-ում, հեռացրե՞լ են, արդյոք, նրան ԵՊՀ-ից՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու համար, ե՞րբ եւ ի՞նչ առիթով է դա տեղի ունեցել: Խնդրել էինք մեզ տրամադրել նաեւ Հարություն Պապոյանի՝ ԵՊՀ-ից հեռացման մասին հրամանագիրը, իսկ եթե այդպիսին չկա, ապա խնդրել էինք տրամադրել Հարություն Պապոյանի աշխատանքից ազատման հրամանագիրը: ԵՊՀ ռեկտորից խնդրել էինք տրամադրել նաեւ այն հայտնի տեսաձայնագրությունը, որի մասին հիշատակել էր Գեւորգ Պապոյանը, ինչպես նաեւ խնդրել էինք տրամադրել այն ընդդիմադիր ուսանողների անունները, որոնց պաշտպանելու համար, ըստ Գ. Պապոյանի, հեռացվել է ԵՊՀ-ում դասախոսող իր հայրը:

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է)՝ տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հայրը՝ Հարություն Պապոյանը, ԵՊՀ-ում երբեւէ չի աշխատել:

Մնում է՝ զարմանալ, թե ԵՊՀ-ում երբեւէ չաշխատած մարդն ինչպե՞ս կարող էր հեռացվել, այն էլ այդպիսի հնչեղ ճանապարհով՝ ընդդիմադիր ուսանողներին պաշտպանելու պատճառով:

Փաստորեն՝ տարիներ առաջ «պատահաբար» ՀՀԿ-ում հայտնված, հետագայում այդ անդամակցությունը «ֆիկտիվ» համարած, ՀՀԿ-ում եղած տարիներին իրեն հոգով-սրտով «լեւոնական» հայտարարած Գ. Պապոյանը, ով մինչ օրս միայն աչքի է ընկել իր կենսագրականը սրբագրել-խմբագրելու գործով, այժմ էլ սկսել է այդ ամոթալի գործին խառնել նաեւ ընտանիքի անդամներին եւ, ոչ ավել, ոչ պակաս, հարազատ հորը հայտարարում է «դասակարգային պայքարի», նախկին իշխանությունների «վարչահրամայական, բիրտ համակարգի» զոհ… 

«…Որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել…» խոսքերի հեղինակ Գ. Պապոյանը, փաստորեն, մշտապես տերեր ման գալուն զուգահեռ, հաճույքով  զբաղվում է նաեւ օրը ցերեկով ստեր եւ կեղծիքներ տարածելով՝ դրանք համեմելով հուզական երանգներով եւ «տեսաձայնագրությունների» մասին հիշատակումներով: 

Այսպիսով՝ ի դեմս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության անդամ Գեւորգ Պապոյանի՝ գործ ունենք հանրությանը մոլորեցնող, սեփական կենսագրականը պարբերաբար խմբագրող, հարազատ հոր անունը շահարկելու միջոցով էժանագին դիվիդենտներ հավաքող շարքային բանսարկու-ստախոսի հետ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>