ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ի ժամը 11:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

