Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
31
Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում «Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Ինչպե՞ս խուսափել բնածին արատների բարդություններից. Լուսանկար

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը։ «Երեխայի թե՛ հայրը, թե՛ մայրը պետք է վարեն առողջ ապրելակերպ և հղիությունը պլանավորելիս հետազոտվեն սեռական ինֆեկցիաների համար, քանի որ դրանցից որոշներն արատածին ազդեցություն ունեն։ Ձեր ապագա երեխաների առողջության հիմքերը մեծամասամբ հենց դուք եք դնում»,-Առողջապահական համակարգի/Mednews.am/ հետ զրույցում պատմում է բժիշկը:

Նորածին համարվում է մինչև 28 օրական երեխան  և նույնիսկ այդ փխրուն էակներին ցուցված է վիրահատական միջամտություն իրականցնել, եթե ունեն բնածին արատներ, որոնք կարող են երեխայի կյանքին վտանգ սպառնալ կամ անդառնալի բարդություններ առաջացնել։ Աշոտ Հովսեփյանն այն եզակի բժիշկներից է, ով զբաղվելով մանկական և նորածնային վիրաբուժությամբ, նաև մասնագիտացած է ուրոլոգիական խնդիրներիբուժման մեջ:

«Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքը պերինատալ կենտրոն է, որը մեկտեղել է հղիի, պտղի ու նորածնի հսկողության ու բուժման համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։ Այստեղ որևէ խնդրով ծնված նորածինը կամ տեղափոխված երեխան սպասարկվում է առանց այլ կենտրոններ ուղեգրվելու։ Կենտրոնը պացիենտներին մեծ առավելություններ է տալիս՝ անհետաձգելի բուժում պահանջող դեպքերում վիրահատությունը կազմակերպել տեղում, արագ ու պրոֆեսիոնալ մակարդակով՝ խնայելով կյանքի համար թանկ րոպեները։

Ինչու՞ է երեխան ծնվում այս կամ այն արատով։ Բժիշկն այն կարծիքի է, որ բացի գենետիկ նախատրամադրվածությունից, մնացած բոլոր դեպքերը՝ բազմապատճառային են: Այն բոլոր արատածին գործոնները՝ ինֆեկցիաներ, դեղորայք և այլն, որ հղիության ընթացքում կարող են ազդել սաղմի կամ պտղի վրա  կարող են առաջացնել այս կամ այն արատը։ Նրա խոսքով կան շատ արատներ, որոնք վերջնականորեն  շտկվում են դեռ նորածնային կյանքում:

Բնածին արատները հաճախ հանդես են գալիս համակցված, ու եթե երեխայի մոտ ծնվելուց հետո արատ է հայտնաբերվում, նա ամբողջական հետազոտություն է անցնում, իսկ հետո բաժանմունքի մասնագիտական թիմը, ըստ առաջնահերթության, սկսում է բուժումը:

Ի դեպ, երեխայի մոտ արատների մեծ մասը սովորաբար հայտնաբերվում են հենց հղիության ընթացքում։ Ճիշտ է՝ լինում են նաև դեպքեր, երբ ծնվելուց հետո ախտորոշումը հերքվում է կամ երեխան ծնվում է արատով, որը  պրենատալ ախտորոշումների ժամանակ չի հայտնաբերվել: Բայց սրանք եզակի դեպքեր են,հիմնականում պրենատալ դիագնոստիկան չի սխալվում։

Բնածին արատների շարքում հաճախ են հանդիպում «աղիների ատրեզիաները»։ Մասնագետը վստահեցնում է, որ կախված աղիների տարբեր հատվածների ընդգրկվածության աստիճանից՝ հիմնականում այս արատները կարողանում են շտկվել վերջանականորեն։

«Եթե նորածնի մոտ ախտորոշվել է բարակ աղու արաատրեզիա, մեր բաժանմունքում նման հիվանդները վիրահատվում են լապարոսկոպիկ եղանակով, որի օգնությամբ հեռացվում է անանցանելիություն առաջացնող հատվածը, միակցվում են եզրերը, իսկ հետվիրահատական շրջանը համեմատաբար ավելի հարթ է ընթանում: Նորածնային ու մանկական վիրաբուժությունում մենք ակտիվորեն ներդնում ենք էնդոսկոպիկ վիրաբուժության պրակտիկան, որը նորածինների փխրուն օրգանիզմի համար ամենից հարմար, քիչ տրավմատիկ մեթոդն է»,- ասում է Աշոտ Հովսեփյանը։    

Գաստրոշիզիս կոչվող բնածին արատը  ևս անհապաղ վիրահատական միջամտություն պահանջող հիվանդությունների շարքից է:Սա արատի այն տեսակն է, երբ նորածնի պորտի շրջանում շրջանաձև  բացակայում է որովայնի պատը, իսկ որովայնի օրգանները դուրս թափված են լինում: Մանկական վիրաբույժն ասում է, որ այդպիսի երեխաների ծննդի մասին իրենք տեղյակ են լինում նախօրոք, քանի որ հիվանդությունն ախտորոշվում է ներարգանդային կյանքում: Այս նորածիններին պետք է վիրահատել հնարավորինս շուտ, որպեսզի դուրս թափված և ոչ ստերիլ միջավայրում հայտնված օրգանները չինֆեկցվեն:

Բժիշկ Աշոտ Հովսեփյանն ասում է, որ իրենց հաճախ են դիմում նաև այլ խնդիրնեով, օրինակ ճողվածքների խնդրով երեխաների ծնողները: Այս հիվանդությունը հիմնականում լինում են հենց բնածին՝ աճուկային կամ պորտային տեղակայությամբ: Բժիշկը շեշտում է, որ իրենց բաժանմունքում իրականացվում են ճողվածքների թե՛ լապարասկոպիկ, թե՛ բաց վիրահատություններ՝ կախված ծնողի ընտրությունից: Եթե երեխայի մոտ հայտնաբերվել է աճուկային ճողվածք՝ անկախ տարիքից, պետք է հնարավորինս շուտ վիրահատվի: Խնդրի բարդացման դեպքում, այն ենթակա է ավելի ծավալուն ու բարդ վիրահատության: ,,Մեզ համար կարևոր է, ձեր վստահությունը ու եթե վիրահատության ցուցում ենք դնում, հավատաք, որ դա երեխայի կյանքի համար տրվող անհրաժեշտ որոշում է,,- ասում է նա։

Նշենք նաև վաղ մանկական տարիքում վիրահատական բուժում պահանջող մեկ այլ հիվանդության տեսակ, որը կոչվում էպիլորոսենտոզ: Բժիշկն ասում է, որ նման դեպքում պետք է վաղ դիմել մանկական վիրաբույժի: Հիվանդության դեպքում դիտվում է շիթանման փսխում յուրաքանչյուր կերակրումից հետո, քաշի դեֆիցիտ տարիքային նորմայից:Այս դեպումաղու մկանային շերտի հաստացման պատճառով՝ փակվում է ստամոքսաելքը և առաջանում է կերակուրի (կաթի) դժվարացած անցում ստամոքսից դեպի տասներկումատնյա աղի կամանանցանելիություն: Այս հիվանդությունը հիմնականում ձևավորվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, իսկ բուժման միակ լուծումը՝ վիրահատությունն է: Փսխումները սկզբում լինում են օրը 1-2 անգամ, հետո դառնում ավելի հաճախակի՝ հանգեցնելով երեխայի օրգանիզմի ջրազրկմանն ու հյուծմանը։ 

Ա. Հովսեփյանը նշում է, որ օրվա ընթացքում շատ լարված են աշխատում, քանի որ իրենց հաճախ են դիմում անհետաձգելի՝ ուրգենտ վիրահատությունների խնդրով՝ տարբեր վնասվածքներով և բարդացման դեպքերով: Վիրահատության արագ, պրոֆեսիոնալ կազմակերպումը բաժանմունքում առկա բարձրակարգ մասնագետների կողմից՝ շատ կարևոր է՝ մանավանդ, երբ խոսքը երեխայի կյանքի մասին է։ Բժիշկը խոստովանում է, որ եթե չլիներ սերը բժշկության հանդեպ՝ հավանաբար մեկ օր էլ չէր դիմանա այս գերլարվածությանը, բայց և պնդում է, որ եթե նորից հնարավորություն ունենար մասնագիտություն ընտրելու, էլի նույնը կընտրեր՝ մանկական վիրաբույժ:

Ըստ նրա՝ բժշկի աշխատանքում շատ կարևոր են աշխատասիրությունն ու նվիրվածությունը ու երբ մանկան ու ծնողի հետ անցնում ես բազմափուլային բուժում, ակամայից հետաքրքիր կապ է ստեղծվում բժշկի և պացիենտի միջև, որը պահպանվում նաև հետագայում։ ՛՛Մարդիկ շնորհակալ են մնում իրենց մանկանը բուժող բժշկին, ու նրա հետ կապ պահպանելու պահանջ են ունենում ՛՛:

Բժիշկ  Ա. Հովսեփյանը միզասեռական համակարգի բնածին արատների վիրահատության հարուստ փորձ ունի: Ասում է, որ այս խմբի արատներից ամենահաճախադեպը հիպոսպադիաներն են, որոնք կարող են ունենալ այս կամ այն չափով արտահայտված երեք կոմպոնենտ՝ առաջինը թլիփի ճեղքվածություն, երբ թլիփը բացակայում է առնանդամի ստորին հատվածում՝ գլխիկի մոտ, երկրորդը՝ միզուկի արտաքին բացվածքի ստորին տեղակայում,  որը հենց արատի հիմնական դրսևորումն է, իսկ վերջին երրորդը՝ առնանդամի ծռվածությունն է, որը հիպոսպադիաների ժամանակ, հիմնականում դեպի ներքև է կորացած (վենտրալ) լինում: Բարդության աստիճանը կախված է միզուկի բացվածքի տեղակայությունից և ծռվածության աստիճանից: Բարեբախտաբար, անկախ բարդության աստիճանից, գրեթե միշտ հաջողվում է ստանալ կոսմետիկ և ֆունկցիոնալ չափանիշներով դրական վեջնական արդյունք: Եթե նորածնի մոտ ծննդատանը ախտորոշվել է  հիպոսպադիա, ծնողները պետք է ծննդատնից դուրս գրվելուց հետո դիմեն մանկական վիրաբույժ-ուրոլոգի, արատի վերջնական ախտորոշման, հարակից խնդիրների ժխտման և բուժման տակտիկան որոշելու համար:

Հարկ է նշել, որ բաժանմունքը հետևում է ժամանակակից բժշկության զարգացումներին և համալրվում է փորձված և արդյունավետ մեթոդներով ու տեխնոլոգիաներով։

Կայացած և հարուստ կենսափորձով մանկակն վիրաբույժ և ուրոլոգ լինելուց բացի, բժիշկ Ա.Հովսեփյանը փորձում է ավելի կատարելագործել իր մասնագիտական ունակությունները: Գուցե մի օր, նրա անունը հնչի, որպես բժիշկ-գյուտարարի, քանի որ պատրաստվում է ստեղծել ձեռքի պրոթեզ, որի վրա վերջին շրջանում աշխատում է։ Մարդու անատոմիայի ու տեխնիկայի համադրությամբ պրոթեզը, որը կարող է գործածվել ինչպես սեփականը՝ ռեֆլեքսորեն, առանց ավելորդ ջանքերի, մեծ հռչակ կարող է բերել մանկական սիրված վիրաբույժին։

YerevakLur.am

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>