ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Օտարերկրացիներն ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել. ո՞րն է «փուչիկի» գաղտնիքը

«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի շուկան տնտեսական չափազանց կարևոր դերակատար է։ Տնտեսական ընդհանուր վիճակի վրա մեծ ազդեցություն ունի նաև անշարժ գույքի շուկայի կայունությունը։ Կարծիք կա, թե անշարժ գույքի շուկան ինդիկատոր է՝ երկրի տնտեսական զարգացումների վերաբերյալ ընդհանուր կարծիք կազմելու համար: Եվ պատահական չէ, որ 2008 թվականին սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը սկիզբ առավ հենց ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակից։

Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով «տնտեսական հեղափոխության» մասին, գիտակցում էր, որ այն պետք է տարածվի նաև անշարժ գույքի շուկայի վրա։ Դրանով էր պայմանավորված, որ վերջինս պարբերաբար դիմում էր (է) սփյուռքի ներկայացուցիչներին Հայաստան տեղափոխվելու և բնակարան ձեռք բերելու կապակցությամբ։ Օրինակ՝ բոլորն են հիշում, թե ինչպես էր Փաշինյանը համոզում երգիչ Սերժ Թանկյանին Հայաստանում բնակարան գնել։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանը հույս ուներ, որ իր իշխանության գալուց հետո «դրսի» հետաքրքրությունը Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ կմեծանա։ Վերջինս Nouvelle d'Armnie պարբերականին տված ընդարձակ հարցազրույցում հայտարարում էր. 

«Գալիս եք, անշարժ գույք եք գնում, եթե ուզում եք, և սկսում եք ապրել։ Այն, ինչ անում են մեր հայրենակիցներից շատերը։ Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները նախորդ տարվա ցուցանիշների հետ, ապա մենք տեսնում ենք անշարժ գույքի գործարքների ծավալների 11,1 % աճ: Անշարժ գույքի գները կայուն աճում են, քանի որ բնակարանների պահանջարկը մեծ է»:

Եվ այս առումով 2019 թվականը պետք է լիներ բեկումնային տարի, քանի որ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը իշխանություն ստացավ ոչ միայն գործադիրում, այլև Ազգային ժողովում, և անհրաժեշտ պայմանները կային ՀՀ անշարժ գույքի շուկայի նկատմամբ դրսի հետաքրքրության ավելացման համար։

Սակայն վիճակագրական կոմիտեի հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թ. հունվար-դեկտեմբերին» տեղեկագրի մեջ արձանագրված է, որ 2019 թ. օտարերկրյա քաղաքացիները գնել են 674 անշարժ գույք: Իսկ նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները վաճառել են 1266 անշարժ գույք: Ստացվում է, որ օտարերկրացիները ավելի շատ գույք են վաճառել, քան ձեռք են բերել։ Այսինքն՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։

Եվ հետաքրքրական է, որ այսպիսի իրավիճակում Հայաստանում անշարժ գույքի գները շարունակում են բարձր մնալ, ինչը նշանակում է, որ շուկայում պետք է անշարժ գույքի նկատմամբ մեծ պահանջարկ լինի, իսկ պահանջարկի ավելացումը, բացի վարկավորման հասանելիության ընդլայնումից, պետք է տեղի ունենա բնակչության եկամուտների և վճարունակության մակարդակի ավելացման պայմաններում, որպեսզի քաղաքացիներն ի վիճակի լինեն համապատասխան վճարումներ կատարել։

Սակայն բնակչության եկամուտներն ավելացել են միայն չնչին չափերով, և մի քանի հազարական դրամներով աշխատավարձերի և թոշակների բարձրացումը չի կարող էական ազդեցություն ունենալ բնակչության վճարունակության ավելացման վրա։ Եվ պատահական չէ, որ տարբեր մասնագետներ այն կարծիքին են, որ անշարժ գույքի գների բարձրացումն արհեստական է, և այն նման է փուչիկի, որը կարող է ամեն պահի պայթել։ Մյուս կողմից՝ այսպիսի իրավիճակը կարող է պայմանավորված լինել նաև Հայաստանում անշարժ գույքի հարկերի բարձրացմամբ։ Դեռևս անցած տարվանից կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահը խոսում էր այն մասին, թե անշարժ գույքի հարկը կբարձրանա առնվազն 2,5-3 անգամ»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>