ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածություն սադրելը նպատակ ուներ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա խնդրահարույց իրավիճակը

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես և սպասվում էր, Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը։ Չնայած դրան նախորդած ամբողջ ամսվա ընթացքում Թուրքիայի կողմից գործադրված ռազմաքաղաքական ճնշմանը, սիրիական բանակը՝ Մոսկվայի աջակցությամբ, կարողացավ դիմակայել և կողմերը բանակցությունների սեղանին մոտեցան փաստացի նախկին դիրքերում։

Արդյունքում Թուրքիան չկարողացավ անգամ որևէ շոշափելի մարտավարական ձեռքբերում արձանագրել և 6 ժամ տևած բանակցություններից հետո պարզ դարձավ, որ կողմերը փաստացի վերադարձել են նախորդ տարի Սոչիի համաձայնագրով ամրագրված պայմանավորվածությունների դաշտ։

Միջազգային մամուլը և փորձագետները սա գնահատեցին իբրև Պուտինի փաստացի հաղթանակ, քանզի Անկարան չկարողացավ Մոսկվային պարտադրել նոր համաձայնություն՝ Իդլիբի շրջանը անորոշ ժամանակով Թուրքիայի վերահսկողության տակ թողնելու վերաբերյալ։ Ռուսաստանը արձանագրեց, որ այդ պահանջը դիտարկում է իբրև Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում, և Դամասկոսը իրավասու է վերականգնել իր հսկողությունը պետության ամբողջ տարածքի վրա։ Բայց Մոսկվայի թեկուզ հարաբերական հաղթանակը Անկարայի նկատմամբ ամենևին չի նշանակում լարվածության նվազում։


Ավելին, Իդլիբում ցանկացածը չստանալով՝ Թուրքիան դեռ մինչև մարտի 5-ի հանդիպումը փորձում էր Ռուսաստանին ատամ ցույց տալ այլ ուղղություններով. հատկապես Հարավային Կովկասում՝ օգտագործելով Ադրբեջանին։ Պատահական չէր, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպում նախաձեռնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Թուրքիայի կողմից պահանջ հնչեցնելով ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը՝ ենթատեքստում նկատի ունենալով Ադրբեջանի պահանջների լիարժեք բավարարումը։

Ի պատասխան մեծ եղբոր ժեստի, պաշտոնական Բաքուն Իդլիբում լարվածության ֆոնին նախաձեռնեց լարվածության մեծացում հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի սահմանների գրեթե ողջ երկայնքով պարբերաբար խախտելով հրադադարը, նախորդ շաբաթ նախաձեռնելով նաև դիվերսիոն ներթափանցման հերթական փորձը։ Արդյունքում, ըստ առայժմ հայտնի տվյալների, հայկական կողմը ունի 2 վիրավոր, ադրբեջանական կողմից կա զոհ և մի քանի վիրավոր։

Բայց Բաքվի և Անկարայի համար դա չէ սկզբունքայինն ու կարևորը։ Թուրքիան և Ադրբեջանը մեծ պատերազմ սադրելու մտադրություն և ռեսուրսներ չունեն գոնե այս պահին։

Բայց կոնկրետ Հայաստան – Ադրբեջան սահմանին հրադադարի խախտումն ու լարվածության սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա որոշակի խնդրահարույց իրավիճակը, որովհետև Հայաստանի պետական սահմանը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>