Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Քաղաքացիների 90 %-ը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու, բայց իշխանությունն ահռելի գումարներ է ծախսում, որ հանրաքվեն տեղի ունենա․ Մ. Մադաթյան

Եթե այս իշխանությունը լեգիտիմ է, ապա այս երկու տարվա ընթացքում իրենց համակիրների բանակը ոչ թե պետք է պակասեր, այլ՝ ավելանար։ Այս հանրաքվե ասվածը պետք է առանց մեծ դժվարության, բայց ինչպես տեսնում ենք՝ իշխող ուժերն այս առումով լուրջ վտանգներ են զգում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» կողմի քարոզարշավի և իշխանության վարած քաղաքականության թեմային։ Հաղորդում է Tert.am-ը:

Մադաթյանի գնահատմամբ՝ իշխանության քայլերը որպես քարոզարշավ համարելը ճոխություն է: «Հետաքրքիրն այն է, որ ասում են՝ այս սահմանադրական փոփոխությունները ժողովրդի պահանջով է դրվել որպես օրակարգային հարց, բայց կարծես, թե վարչապետն այնքան խիստ է անհանգստացած, որ ինքն է սկսել բուկլետներ բաժանել, դա ինքն իրենով ապօրինի գործընթաց է»։

Ըստ հոգեբանի՝ նույնիսկ քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբ չձևավորելը խոսում է այն մասին, որ «Այո»-ի գաղափարը պարտության է մատնվելու։ «Ամեն դեպքում կարծում եմ, որ մարտ ամսվա վերջին իրավիճակն ավելի կսրվի, կլարվի, որովհետև Արցախում ևս ընտրություններ կան»։

Մադաթյանը նշեց, որ իշխանությաններն արդեն վտանգ են զգում և հասել են այն մակարդակին, որ վարչապետը մետրոյում բուկլետներ է բաժանում: «Ես սրան դեմոկրատիա չէի անվանի, հատկապես այն դեպքում, երբ այս քայլերը համեմվում են կամրջից նետվողին փրկելու կամ այլ շոուներով, սա արդեն դարձել է շինծու օրակարգ»։

Մադաթյանի ներկայացմամբ՝ իշխող ուժի առաջին նպատակներից մեկը քաղաքական ուժերի կողմից «Ոչ»-ի շտաբի ստեղծվելն էր, որպեսզի պայքարն իմաստ ունենա, ըստ հոգեբանի, այսօր իշխանությունը չգիտի, թե ում դեմ  և ինչի համար է պայքարում։

«Քաղաքացիների 90 տոկոսը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու, և իշխանությունը, բոլոր գործերը թողած, ահռելի գումարներ է ծախսում, որ հանրաքվեն տեղի ունենա։ Շեշտը դրված է հներին մերժելու վրա, բայց հները ոչինչ չեն ասում այս մասին, հներն ուղղակի ասում են, որ սա պարզապես ապօրինի գործընթաց է»,-ասաց նա։

Մադաթյանը խոսեց նաև վարչապետի՝ մետրոյում անցկացրած քարոզարշավի և այնտեղ տեղի ունեցած միջադեպի մասին։ Նա ասաց, որ մետրոյում բուկլետը պատռող աղջիկը պարզապես իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնեց, և քաղաքացիներից շատերն այդ դիրքորոշումը կհայտնեին։ 

«Այն մարդիկ, որոնք վերցրել են բուկլետները, դեռ չի նշանակում, որ հետո չեն պատռել և դեն նետել։ Այսօր վախի մթնոլորտ կա, բայց այս աղջիկն առանց վախի իր դիրքորոշումն է հայտնել։ Եթե մեզ տային, գնալու էինք «Այո» քվեարկե՞ինք»,- ասաց նա և հավելեց, որ չի կարծում, որ այդ աղջիկն այնքան միամիտ էր, որ չէր գիտակցում, թե ինչ պարսավանքի էր արժանանալու:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>