Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, «Տավուշի ՃՇՇ» ՓԲ
ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների
արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

