Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Պատերազմ Արցախում
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

Պահանջում ենք Գագիկ Խաչատրյանի անհապաղ վիրահատության իրականացումը. Փաստաբանական խումբ

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարություն է տարածել, որում մասնավորապես, իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ հնարավորություն ընձեռել, որպեսզի նա օրենքով սահմանված կարգով ստանա անհրաժեշտ և անհետաձգելի բժշկական օգնությունը՝ ենթարկվի կրկնակի վիրահատության: Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն արդեն իսկ բազմիցս տեղեկացրել է, որ նա վիրահատական միջամտության կարիք ունի, որի իրականացման հնարավորությունը ՀՀ իրավապահմարմինները չեն ապահովում, ինչի պատճառով էլ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն օրեցօր ավելի է վատթարանում:

«Դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին և օգոստոսի 5-ին քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ՀՀ առողջապահության նախարարի կողմից ՀՀ առաջատար մասնագետների ներգրավմամբ երկու բժշկական կոնսիլիում էր հրավիրվել, որոնց արդյունքում տրված եզրակացություններով փաստվել էր, որ Գագիկ Խաչատրյանին անհարժեշտ է կրկնակի վիրահատություն՝ ուղղված ստենոզի շտկմանը, որը հնարավոր չէ իրականացնել ՀՀ-ում, քանի որ սկզբնական վիրահատությունը դեռևս 2018թ.-ին իրականացվել է Գերմանիայի դաշնությունում և իմպլանտ է տեղադրվել։ Կրկնակի վիրահատության անհրաժեշտության մասին են փաստել նաև Գերմանիայի Դաշնության Համբուրգ քաղաքի Օրթոկենտրոն բժշկական կենտրոնի և Փարիզի ամերիկյան հոսպիտալի առաջատար բժիշկ-պրոֆեսորների կողմից իրականացված բժշկական կոնսիլիումների արդյունքում»,-տեղեկացրել է Երեմ Սարգսյանը։ Նա նաև հավելել է, որ բոլոր բժշիկներն էլ համակարծիք են և հաստատել են, որ վիրահատությունը պետք է կատարվի հնարավորինս շտապ, քանի որ դրա հապաղումը կարող է հանկարծակի և անդառնալի վնաս պատճառել Գագիկ Խաչատրյանի առողջությանը:

Փաստաբանական խումբն ահազանգում է, որ չնայած այս նախազգուշացումներին, Գագիկ Խաչատրյանին մինչ օրս վիրահատվելու հնարավորություն չի տրվել. փոխարենը շուրջ 6 ամիս գտնվելով քրեակատարողական հիմնարկում, նա ընդամենը ցավազրկողներ է ստացել:  Այս ամենի պատճառով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է վատթարացել, որի պատճառով էլ նա ներկայումս գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, որտեղ կոնսերվատիվ և վերականգնողական բուժում է ստանում, ինչը սակայն, ըստ բժիշկների, չի հանդիսանում հիվանդության հիմնական բուժում:

«22.01.2020թ. և 28.02.2020թ. բժշկական կոնսիլիումների արդյունքում արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանի անհրաժեշտ է կրկնակի վիրահատություն, այսինքն՝ անհրաժեշտ է կրկնակի վիրահատության միջոցով իրականացնել ողնուղեղի պարանոցային հատվածի վիրաբուժական դեկոմպրեսիա: Նման իրավիճակում Պետությունն ուղղակի պարտավոր է մտահոգվել իր քաղաքացու առողջությամբ և հնարավոր բոլոր եղանակներով ապահովել նրա՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը»,-ասել է պաշտպանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>