«Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
26
ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել Ռուսաստանը պետք է իր հստակ վերաբերմունքը ցույց տա Հայաստանի իշխանություններին. Երվանդ Բոզոյան Այս իշխանությունը մեր կյանքը կառավարելու իրավասություն չունի, քանի որ «թռնում է մեր գլխից». Իշխանյան «Ավինյանն ու իր շեֆը հայտնվել են ողորմելի վիճակում․ ի՞նչ է լինելու իրենց հետ»․ Դերենիկ Մալխասյան Պատերազմ Արցախում
ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների «Ձեր Ալիևները ձեզ օգտագործելուց հետո տիկ են հանելու, ո՞ւր եք փախնելու». Սոնա Աղեկյան «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Ալիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց, խափանման միջոցը փոխվեց Բաքուն և ԵՄ-ն քննարկել են համագործակցությունն ու Հայաստանի հետ «խաղաղության», այն է՝ թրքացման գործընթացը Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկեց նոր քննության «Մայր Հայաստան»-ի բողոքի ակցիան ՄԻՊ-ի դիմաց «Իր այլանդակությունն ինչ-որ մի պահի պիտի պատասխան ստանար». Աննա Ավետիսյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Իշխանությունը ՀԷՑ-ի` գերակա շահ ճանաչելու նախագիծը դրել է հանրային քննարկման Երևանը՝ ընտրության առաջ․ Ռուսաստանը սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ վերջնական որոշմանը Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ Տրամաբանական է այս իշխանության հարձակումները եկեղեցու վրա. իրենց կռիվը հայության դեմ է, իսկ հայությունը պահող ամենաուժեղ կառույցը եկեղեցին է. Արտաշես սարկավագ Միքայել Սրբազանի կարևոր խոսքը դատարանում (տեսանյութ) Ի՞նչ է արձանագրել Վարչական դատարանը Նիկոլ Փաշինյանի ատելության խոսքի մասին. Վարդևանյանն է ներկայացնում Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Այս թեման արդեն ազգային անվտանգության հարց է Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

Երբ երկուսը կռվում են, երրորդի գործն աջ չի գնա

«Իրատես» թերթը գրում է. «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի շուրջ բորբոքված կրքերին զուգահեռ առողջապահության նախարարությունը կառույցի նոր տնօրեն նշանակեց։ Շուրջ 8 օր է այս կենտրոնը ղեկավարում է Արթուր Բերբերյանը։ Մինչ համայնքներում խոշորացման ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ, «մի վնասիր» սկզբունքը պահելով, առողջապահությունում խոշորացումը խոշոր «լոքերով» է առաջ գնում՝ առաջացնելով մասնագետների բողոքի զանգվածային ալիք։ Եվ այսպես, համայնքներում, ծննդատների լուծարումից եւ խոշոր կլինիկաներին միացնելուց հետո, հերթը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնինն է։ Իհարկե, այս կենտրոնի միավորումը «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ հարցրինք՝ այս կենտրոնի ֆինանսավորման չափը միավորվելուց հետո փոփոխվելու՞ է, թե՞ ոչ։

«ԿՆԵՐԵՔԱՅԴ ՀԱՐՑԻՆ ՉԵՄ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ»

-Կենտրոնի ֆինանսավորումը նույն չափով պահպանվելու է,- եղավ պատասխանը։

-Աշխատակիցների թիվն է՞լ է պահպանվելու։

-Բժշկական անձնակազմի թիվը պահպանվելու է։ Գուցե հետագայում նաեւ ավելանա կամ պակասի, սակայն այս պահին փոփոխությունների մտադրություն չկա։

-Պարոն նախարարեթե եւ՛ ֆինանսավորման չափըեւ՛ բուժական անձնակազմի թվաքանակը չեն փոխվելուամեն ինչ նույն ձեւով պահպանվելու էո՞րն է այդ երկու կենտրոնների միավորման նպատակը։

-Բազմիցս պատասխանել եմ միավորման նպատակահարմարությանը եւ ֆունկցիաներին վերաբերող հարցերին։ Այնպես որ, կներեք, այդ հարցին չեմ անդրադառնալու։

«ԱՄԲԻՑԻԱՅԻ ԽՆԴԻՐ ԿԱ՝ ՆԱԽԱՐԱՐԸ ԻՐ ԽՈՍՔԻՑ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ»

Քանի որ նախարարը չցանկացավ անդրադառնալ մեր այս հարցին, փորձեցինք այն ճշտել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ ԱՐՇԱԿ ՊԱՊՈՅԱՆԻՑ։

-Պարոն Պապոյանմեզ հետ զրույցում ներկայացաք որպես բաժնի նախկին վարիչդա նշանակում էոր աշխատանքից ազատման Ձեր դիմումը մակագրվե՞լ է։

-Ոչ, ինչպես իմ, այնպես էլ 107 աշխատակցից 88-ի աշախատանքից ազատման դիմումները չեն մակագրվել։

-Իսկ նորանշանակ տնօրենը կո՞ղմ էթե՞ դեմ այս միավորմանը։

-Մենք խոսել ենք նորանշանակ տնօրենի հետ, ներկայացրել ենք մեր մտահոգություններն ու բացասական դիրքորոշումը։ Սակայն չենք կարծում, որ նա կիսում է մեր տեսակետը։ Ավելին, կարծում ենք՝ նա ժամանակավոր է ստանձնել տնօրենի պաշտոնը, նշանակվել է, որպեսզի այս միացումը արագ իրականացնի։

-Կարծիք կարոր միավորումը իրականացվում է տնօրեն փոխելու նպատակովսակայն այս տարվա փետրվարի 26-ից կենտրոնը ղեկավարում է նորանշանակ տնօրենը։ Հետեւաբարմիավորման նպատակը տնօրեն փոխելը չէր։ Եթե այս հարցը դիտարկենք զուտ ենթադրությունների դաշտումիրականում ի՞նչ նպատակ է հետապնդում այս միավորումըո՞րն է շահը։

-Որեւէ տրամաբանական գաղափար չենք տեսնում։ Երեւի թե ամբիցիայի խնդիր կա՝ նախարարը ասել է՝ պետք է միավորել եւ իր խոսքից չի ցանկանում հրաժարվել։ Գուցե խոշորացումների միջոցով փորձ է արվում կառավարելի դարձնել ֆինանսական հոսքերը։ Երեւի կհիշեք՝ 2002-2003-ին առողջապահությունում եւս խոշորացման գնացին՝ ստեղծվեցին բուրգեր, որոնք հետո փլուզվեցին։ Ի դեպ, այդ ժամանակ մեր կենտրոնը եւս միավորվեց «Նորք» ինֆեկցիոն ԲԿ-ին։ Սակայն գործընթացը չարդարացվեց, եւ որոշ ժամանակ անց կենտրոնը նորից առանձնացվեց։ Հիմա ի՞նչ, պետք է միավորեն, եղածը քայքայեն, հետո նոր հասկանան սխալը, ինչն ուղղելու համար տարիներ են պետք։

-Պարոն Պապոյաննախարարը մեզ հետ զրույցում վստահեցրեցոր միավորումից հետո ֆինանսավորման եւ աշխատողների թվի կրճատում չի լինի։ Եթե ամեն ինչ պահպանվելու է նույն ձեւովմիավորման նպատակը ո՞րն է։

-Այս հարցը մեզ եւս հետաքրքրում է. նախարարը միավորման հիմքում կարեւորում է աշխատանքի արդյունավետության բարելավումը, սակայն, երբ հարցնում ենք՝ ի՞նչն է, որ բարելավման կարիք ունի, մեր հարցը մնում է անպատասխան։ Ի դեպ, նախարարը ապատեղեկատվություն է տարածում, ասելով, թե միավորումն արվում է միջազգային փորձից ելնելով, սակայն չի ասվում, որ այն երկրներում, որտեղ նման միավորում է եղել, ՄԻԱՎ-ի վարակի տարածումը մեծացել է։ Երեւի այս փաստը միտումնավոր է շրջանցվում։ Ներկայացվում է նաեւ, որ մեր կենտրոնի սարքավորումներով կհետազոտվեն «Նորք» ինֆեկցիոն կենտրոնի հիվանդները, սակայն չի ասվում թե ինչպես է իրականացվելու հիվանդի տեղափոխումը՝ սանավիացիայո՞վ թե՞ շտապօգնությամբ։

-Ի դեպձեր կենտրոնը մահճակալներ չունիեւ մինչեւ անցած տարի բուժառուները ստացիոնար բուժում ստանում էին «Արմենիկում» ԲԿ-ում։ Հիմաերբ «Արմենիկում» կենտրոնը լուծարվեցինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրըգուցե սա՞ է նաեւ միավորման պատճառը։

-Նախ նշեմ, որ աշխարհում ՄԻԱՎ վարակի բուժումը իրականացվում է ամբուլատոր։ Ինչ վերաբերում է հոսպիտալացմանը, ապա ճիշտ նկատեցիք, առաջ, անհրաժեշտության դեպքում, հիվանդները հոսպիտալացվում էին «Արմենիկում» ԲԿ-ում, եւ այն լուծարելուց հետո հոսպիտալացումն իրականացվում է «Նորք» ԲԿ-ում։ Հոսպիտալացվածների թիվը շատ փոքր տոկոս է կազմում։ Օրինակ, 2019-ին 2500 բուժառուների 2,5 տոկոսն է կարիք ունեցել ստացիոնար բուժման։ Այսինքն, առանց միավորման էլ այդ խնդիրը լուծված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>