Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան
6
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ Պատերազմ Արցախում
Այս ընտրությունների արդյունքում իջավ Հայաստանի սուվերենության աստիճանը Ճիշտը «Ուժեղ Հայաստան»-ի կողմից մանդատների վերցնելն է. Նարեկ Կարապետյան Թրամփի հրեշավոր մղումները. նա ափսոսում է, որ ավելի շատ մարդ չի սպանել. Թեհրանում միլիոնավոր մարդիկ են հավաքվել Իրանի գերագույն առաջնորդի հոգեհանգստյան աղոթքին Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ Միխայիլ Միշուստինը Եկատերինբուրգում «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ ՍԴ որոշումը քաղաքացուն ուղղված ուղերձ էր առ այն, որ իշխանության իրական աղբյուրն ամենևին էլ քաղաքացին չէ. «Միասնության թևեր» Պուտինն ու Թրամփը գրեթե մեկուկես ժամ զրուցել են հեռախոսով 5 քաղաքական ուժեր հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին՝ նախանշելով հիմնական ուղղությունները Հարկայինը գրոհում է բիզնեսի վրա. Բիզնեսին 1 շաբաթ ժամանակ կտան ՍԴ–ն գտնվում է գործող վարչախմբի ակնհայտ թելադրանքի տակ, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը. «Հայաքվե» ՍԴ որոշմամբ արձանագրվեց՝ Հայաստանում չկա սահմանադրականություն, սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան Առնվազն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ստանար մանդատներ. Արամ Օրբելյան ՔՊ-ի «ՍԴ»-ն կանխատեսելիորեն ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը ՍԴ որոշումը հունիսի 7-ի «ընտրությունների» վերաբերյալ Ռուսաստանցի թյուրքագետը Երևանի գիտաժողովում. ռուսաստանյան էներգապաշարները հնարավոր չէ փոխարինել որևէ այլ պաշարով Ռուսաստանը ամենագլխավոր դերն է խաղում Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ Այսօր հոսանքի պատճառով ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների գնահատականների բողոքարկման գործընթացը Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Թեհրանում մեկնարկել է Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը «Մայր օրենք», որը չի գործում Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ակցիզային հարկը կբարձրացվի. ԱԺ–ում իշխող ՔՊ-ն նախագիծը հաստատեց. ցնծացե՛ք և ուրախացե՛ք, նիկոլականներ Փաստաբանն ահազանգում է ՀՀ-ում նախնական կալանքի կիրառման վերաբերյալ ձևավորված խիստ մտահոգիչ համակարգային պրակտիկայի մասին Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

Վստրեչի Ապերի տնից հափշտակել են նրա ոսկե շղթան և օծանելիքը, թոռնուհին էլ վախից կորցրել է խոսելու ունակությունը

Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր Վարդանյանի տան բակում լրագրողներին հայտնեց, որ երեկ գիշերը ոստիկանների կատարած անհասկանալի գործողությունների արդյունքում Վարդանյանի բնակարանից թանկարժեք իրեր են անհետացել։ Ըստ Սահակյանի՝ կատարվել է հափշտակություն, ինչի վերաբերյալ ինքը պատրաստվում է հաղորդում տալ ոստիկանությունում։

Փաստաբանի խոսքով, ոստիկանները վերցրել, իրենց հետ տարել են Վարդանյանի տան DVR սարքերը, որոնք կրում են առանձնատան տեսահսկող համակարգի ինֆորմացիան։

«Ես հասկանում եմ՝ ինչու են նրանք դա տարել, որովհետև էն գազանությունը, որ էստեղ կատարվել է գիշերը, էդ գազանությունը տեսագրվել է։ Ես վստահ եմ, որ մենք հաղորդում կտանք հանցագործության մաիսն, որովհետև, եթե ոստիկաններն ասեն, որ իրենք հափշտակություն չեն արել, բայց ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հափշտակություն է կատարվել, բնականաբար իրենք պետք է պատասխան տան դրա համար»,-ասաց տիկին Սահակյանը։

Նա նաև նշեց, որ ոստիկանների հեռանալուց հետո իրենք հայտնաբերել են, որ բացի DVR սարքերից, նաև տանից բացակայել է Արամ Վարդանյանի ոսկե շղթա և օծանելիքը։ Ավելի ուշ, երբ մտանք տուն, սենյակներից մեկում սեղանի տակ, ի թիվս այլ թափթված իրերի, նաև փող նկատեցինք՝ 1000-դրամանոց։ Լուսինե Սահակյանն ասաց, որ կասկած ունեն, որ նաև փող են տարել տանից, որովհետև կարծում է՝ սեղանին 1000 դրամից ավելի գումար է եղել։

***

Երեկ գիշերը ոստիկանների կողմից Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տուն ներխուժելու հետևանքով Վարդանյանի ընտանիքը զգալի նյութական, բարոյական նաև առողջական վնաս է կրել։ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ ոստիկանները գազանաբար են ներխուժել Վարդանյանի առանձնատուն՝ կոտրելով դռները, պատուհանները, վախեցնելով ներսում գտնվող անձանց։ Ներխուժումից հատկապես տուժել է Վարդանյանի 5 տարեկան թոռնուհին։

Աղջիկը վախեցել է ոստիկանների հարձակումից, տան անդամները խնդրել են թույլ տալ՝ երեխային հեռացնեն, հետո ինչ անում են, թող անեն, սակայն ոստիակնները մնացել են անդրդվելի։

Լուսինե Սահակյանը մեզ ասաց, որ դրա հեևանքով վախից պապանձվել է Վարդանյանի թոռնուհու լեզուն, նա կորցրել է խոսելու ունակությունը և տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանները նաև քաշքշել են Արամ Վարդանյանի մորը, նոր բերման են ենթարկել նրա եղբորորդուն, այլ անձանց, որոնց մի մասին ազատ են արձակել, մյուսները դեռ շարունակում են մնալ ոստիկանական բաժանմունքում։ Փաստաբանները փորձել են պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն նրանց որևէ մեկը որևէ բացատրություն չի տվել, թե ինչ են անում։

Աղբյուրը՝ hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>