Չինաստանը պատրաստ է կիսվել COVID-19-ի դեմ պայքարի իր փորձով
Չինաստանը պատրաստ է այլ երկրների հետ կիսվել COVID-19-ի տարածման դեմ և բուժման մեթոդների վերաբերյալ իր փորձով։ Այս մասին հայտարարել է ԱԳ փոխնախարար Մա Չաոսյույը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք երբեք չենք մոռանա միջազգային հանրության կողմից մեզ պարզված օգնության ձեռքը։ Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել երկրներին, որտեղ համաճարային վիճակը համեմատաբար ծանր է»,-ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Փոխնախարարի խոսքով՝ այս համաճարակը ցույց տվեց, որ գլոբալիզացիայի դարաշրջանում բոլոր երկրները պետք է հոգ տանեն միմյանց մասին, ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն հաղթահարել համաճարակը, անհրաժեշտ է միավորել բոլոր երկրների ջանքերն ու ամրապնդել համագործակցությունը։
Վերջին տվյալներով՝ երկրում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 3000-ը։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 80 409։ Բուժվել է ավելի քան 52 հազար մարդ։ Ներկայում բուժում է ստանում 25 352 քաղաքաացի, որից ավելի քան 5500-ի վիճակը ծանր է։
Zham.am

