Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
26
Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Հայաստան-ԵՄ. ռասիզմի բացառում «Բուշեր» ատոմակայանի հարթակում իրավիճակը շարունակում է զարգանալ բացասական սցենարով․ «Ռոսատոմ» Արշակ Սրբազանի գործով դատավորը ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը Կասկածելի միլիոններ՝ Թրամփի գրառումից րոպեներ առաջ. Ինսայդերական առևտրի սկանդալ Պատերազմ Արցախում
Ապրիլին Փաշինյանի վարկանիշն ավելի կիջնի․ «Հրապարակ» Չենք թողի, որ իշխանությունը հանգիստ ապրի, հայրենիքը սակարկման և վաճառքի ենթակա չէ. ՀՅԴ ՀԵՄ-ի ակցիան Երկու բերման ենթարկված՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպից հետո Քաղաքական ղեկավար, որը չի կարողանում կառավարել իր էմոցիաները. սա Ադրբեջանի համար նվե՞ր է, թե՞ ոչ։ Ի՞նչ ես հիմար-հիմար խոսում, Ալիևն ո՞վ է, որ որոշի՝ սկսել պատերազմ, թե ոչ. քեզ վախերն են կառավարում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հուշագիր է ձեռք բերվել, նախատեսվում է ավարտել 4-5 տարվա ընթացքում. Թուրքիայի տրանսպորտի նախարար Փաշինյանը մի քանի օր առաջ իմ զnhված ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած», հետո էլ՝ ներողություն է ասում, ի՞նչ ներողություն. Իգոր Սարգսյան Բագրատ Սրբազան. Նրանք զրպшրտիչներ են, նրանց համար ՀՀ որևէ քաղաքացու կյանքն արժեք չունի Ալեն Սիմոնյանը հայհոյեց քաղաքացուն, ապա հրահանգեց բերման ենթարկել (տեսանյութ) Առնետները՝ որպես սկյուռներ, լցվել են երևանյան փողոցներ (տեսանյութ) Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել Երբ օրով ասում եք՝ Ադրբեջանը հարձակվելnւ է մեզ վրա, չեմ կարողանում չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են «Ես եմ հանդիպում խնդրում, բա հո ՌԴ նախագա՞հը չպետք է խնդրի». Փաշինյանը հաստատեց՝ երկաթուղու հարցում ՌԴ-ից դեռ չեն ասել «եկեք տենց անենք» Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար Մենք մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից. Գագիկ Ծառուկյան Ինձ համար պարզ է, որ նախարարությունը «ժամանակ է ձգում» և խոստումներից ոչ մեկը չի իրականացնելու. Գևորգ Գրիգորյան Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին, այդ թվում՝ Հայաստանին Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են Իրանում ամերիկա-իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 1750-ը «Մայր Հայաստանը» չեղարկելու է ավտոկայանատեղիների թանկացման որոշումը և կրճատելու է գույքահարկի չափը (տեսանյութ) Ահազանգ Էրեբունի վարչական շրջանից (տեսանյութ) Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման 20-ամյա աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են փաստաբանն ու իր կինը Բոլորը լծվել են քվե բերելու գործին. ՊՆ–ում ծառայող արցախցիների առաջ պայման է դրվել ՔՊ-ում խոր կասկածներ ունեն. կամուկացի մեջ են Ավինյանն է մեղավոր. Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական գործը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները․ «Կոմերսանտ»

Երևանի դատարան մարտի 3-ին չի կարողացել որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր կարճել քրեական գործը, գրում է «Կոմերսանտը»։

Դատավորը դադար էր վերցրել «քննելու գործի բոլոր հանգամանքները և ապացույցները»: Իշխանության ուզուրպացման համար մեղադրվող նախկին նախագահի փաստաբանները և հարազատները պատրաստվում են այն բանին, որ միջնորդությունը մերժվելու է, իսկ գործընթացը, որը սկսվել է գրեթե երկու տարի առաջ, կշարունակվի ևս մի քանի տարի: Ռոբերտ Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերից մեկը։

Սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով լսումները, որով, բացի Ռոբերտ Քոչարանից, անցնում են ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը, նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը՝ ընթանում են Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

Մարտի 3-ի նիստին, ինչպես և բոլոր նախորդներին, ներկա էին նախկին նախագահի և՛ համախոհները, և՛ ընդդիմախոսները:

Վերջիններս ամբաստանյալներին մեղավոր են համարում 2008 թվականի մարտի իրադարձությունների համար:

Տասներկու տարի առաջ հայկական մայրաքաղաքում ուժով ցրվել է ընդդիմության հանրահավաքը, որի մասնակիցները համաձայն չէին նախագահական ընտրությունների արդյունքների հետ (այն ժամանակ Սերժ Սարգսյանը հաղթել էր Լևոն Տեր-Պետրոսյանին): Բախումների հետևանքով մարդիկ էին զոհվել: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որին իր ընդդիմադիր գործունեությունը երկու տարվա ազատազրկում էր արժեցել։

Նրանք, ովքեր եկել են դատարան Ռոբերտ Քոչարյանին և մյուս մեղադրյալներին սատարելու համար, միշտ զբաղեցնում են ամբաստանյալի առջև դրված աթոռները: Նրանց հակառակորդները տեղակայվում են դատախազության համար նախատեսված հատվածում: Երբ պարոն Քոչարյանին բերել են դահլիճ, համախոհները ոտքի են կանգնել և նրան դիմավորել ծափերով, իսկ հակառակորդները՝ դատապարտող բղավոցներով և սուլոցով:

Նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է դիտարկեր քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Ռ. Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։ Նույն խնդրանքով դիմել էին նաև մյուս ամբաստանյալների փաստաբանները: Բայց տիկին Դանիբեկյանը որոշել է ոչ մի որոշում չկայացնել:

«Պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգել՝ մինչև գործի բոլոր հանգամանքները պարզվեն, և ապացույցները քննվեն»,-որոշեց տիկին Դանիբեկյանը:

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես են եկել մեկ այլ նախաձեռնությամբ. Նրանք Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ են հայտարարել: Դրա պատճառներից մեկը նախկին նախագահի փաստաբաններից մեկը՝ Հայկ Ալումյանը, անվանել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությունը: Վերջինս հարցազրույցներից մեկում նախկին նախագահի նկատմամբ գործընթացին մասնակցած գործընկեր դատավորներին փաստացի մեղադրել էր երկրի քաղաքական ղեկավարության հրամանները կատարելու համար:

«Իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները նման լինեն Արմեն Դանիելյանին և Աննա Դանիբեկյանին»,-ասել էր ԲԴԽ ղեկավարը (Արմեն Դանիելյանն անցյալ տարվա հուլիսին Ռոբերտ Քոչարյանի խափան,ման միջոց էր ընտրել կալանքը):

Սակայն ինքնաբացարկի մասին որոշման միջնորդություն այդ օրը նույնպես չէր ընդունվել: Այս հարցը հնարավոր է լուծում ստանա մինչև շաբաթվա վերջ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի ակնկալում, որ միջնորդությունների վերաբերյալ հաջողությունների կհասնի:

Ավելին՝ փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ գործընթացը, որը սկսվել է 2018 թ.-ին, նույնքան, եթե ոչ ավելի կերկարաձգվի:

«Դա կարող է տևել առնվազն երկու տարի: Պետք է հիշել, որ մեղադրող կողմը և հետաքննության կողմն այնպիսի մասշտաբային գործ են հարուցել, որ հնարավորություն չկա, որ այն երկար ժամանակ չքննվի»,-«Կոմերսանտ»-ին ասել է փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավել է ավելի քան 800 վկա: Նրանք բոլորը պետք է լսվեն, ինչը նույնպես կազդի գործի քննության ժամկետի վրա:

Հարցին՝ կարո՞ղ են Ռոբերտ Քոչարյանը խափանման միջոցը փոխել, Արամ Վարդևանյանին դժվարացավ պատասխանել:

Ըստ նրա՝ փաստաբանները մի քանի անգամ առաջարկել են, որ դատարանը իրենց պաշտպանյալին ազատի նախնական կալանքից գրավի դիմաց (Հայաստանում գոյություն չունի տնային կալանք հասկացություն), բայց դատավորը մերժեց այդ հայցը:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը խոստացել է, որ առաջիկայում պաշտպանությունը դատարնին կներկայացնի ՀՀ երեք նախկին վարչապետներից երաշխավորագրեր:

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործը չէ: Մոսկվան ի սկզբանե ուշադիր հետևում էր բարձր մակարդակի գործընթացին՝ կապված այն քաղաքական գործչի հետ, որը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ գործընթացը 2018 թ.-ին սկսվել է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ այն նպատակ չունի քաղաքական նկատառումներով նախորդներին հետապնդել»:

Հատկանշական է, որ երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվեց քրեական գործ, Վլադիմիր Պուտինը զանգահարեց նրան և շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ:

Անցած հոկտեմբերին, երբ Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ, Ռուսաստանի ղեկավարը հանդիպեց ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և նրա որդու՝ Լևոնի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, և բոլորն այն մեկնաբանեցին որպես աջակցության դրսևորում:

«Նման մարդը, որը մեծ երկրի նախագահ է, երբ շնորհավորում է իմ հայրիկի ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ, հավանաբար հասկանալով, որ մեր իշխանություններին դժվար թե դա դուր գա ... Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է: Եվ ինչ ընկեր»,-ասաց Լևոն Քոչարյանը «Կոմերսանտ»-ին:

Կրեմլում «Կոմերսանտ»-ի իրազեկ զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը համարում է քաղաքական: Ըստ նրա՝ Մոսկվան բազմիցս է ներկայացրել իր դիրքորոշումը Հայաստանի իշխանություններին:

«Կոմերսանտ»-ի զրուցակիցը նշել է, որ եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության շրջանակում չլուծվի, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների ամենարադիական խնդիրներից մեկի:

Աղբյուրը՝ aysor.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>