Ուկրաինայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այսօր կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության փոխնախարար Վիկտոր Լյաշկոն, հայտնում է «Strana.ua»-ն:
Վիրուսը հայտնաբերվել է Չեռնիվցի քաղաքում մի տղամարդու մոտ, որն իր կնոջ հետ Եվրամիությունից վերադարձել էր մեքենայով: Ախտանիշների առաջացումից հետո նրանք երկուսն էլ մեկուսացվել են և հետազոտվել:
Մարտի 2-ին հաղորդվեց, որ Ուկրաինայում չորս մարդու մոտ կասկածվում է կորոնավիրուս:
«Այսօր մեկը հաստատվեց: Մենք աշխատում ենք ինչպես միշտ: Մենք մշակել ենք հստակ աշխատանքային ալգորիթմ»,- վստահեցրեց Լյաշկոն:
Կորոնավիրուսով հիվանդը հոսպիտալացվել է: Նա կապ է ունեցել փոքր թվով մարդկանց հետ:
«Նրանք բոլորը հայտնի են համաճարակաբաններին, և այժմ գտնվում են մեկուսացված են»,- ավելացրել է Լյաշկոն:
Shantnews.am

