Հայաստանում չորս տարին մեկ ծննդյան տոնը նշողներն ավելացել են 40-ով.քանի երեխա է ծնվել փետրվարի 29-ին
Դիտել նաև
Աբովյան փողոցում ասֆալտապատման աշխատանքներից հետո նոր «ատրակցիոն» է բացվել
Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ)
Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում
Անծանոթ մարդկանց են գրանցել Սոնա Աղեկյանի տան հասցեում
«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել
Հայաստանի Հանրապետությունում նահանջ տարի համարվող 2020 թվականի փետրվարի 29-ին ծնվել է 40 երեխա՝ 21 աղջիկ և 19 տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենաշատ երեխաները ծնվել են Շիրակի և Գեղարքունիքի մարզերում՝ 4-ական երեխա:
Արարատի մարզում ծնվել է 3 աղջիկ, Արմավիրում՝ 1 աղջիկ, Շիրակում՝ 1 աղջիկ և 3 տղա, Լոռու մարզում՝ 1 աղջիկ և 2 տղա, Տավուշում՝ 1 աղջիկ, Սյունիքում՝ 1 աղջիկ, Գեղարքունիքում՝ 2 աղջիկ և 2 տղա, Կոտայքում՝ 1 աղջիկ: Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում փետրվարի 29-ին երեխա չի ծնվել:
Երևանում այդ օրը ծնվել է 12 տղա և 10 աղջիկ:
Նահանջ տարին, այն տարին է, որը պարունակում է 1 օր ավելի և լինում է 4 տարին մեկ անգամ: Նահանջ տարում փետրվար ամիսն ունենում է 29 օր, ոչ թե՝ 28: Հաջորդ նահանջ տարին կլինի 2024 թվականին:

