Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետը ամփոփում են բանակցությունների արդյունքները. Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որը կարող եք դիտել կից տեսանյութում:

***

Հայաստանն ու Վրաստանն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր: 

«Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի և կարծում եմ, որ ժամանակն է եկել մտածել եթե ոչ ապագա հազարամյակներին, ապա գոնե հարյուրամյակներին այս տարածաշրջանը համատեղ զարգացնելու մասին: Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են: Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցության և՛ ընդհանուր, և՛ տարբերվող դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարևան, բարեկամների,  Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա ենք մենք դիտարկում: Մեր հարաբերությունները ամրացնող ևս մեկ գործոն է հայտնվել. դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը և ժողովրդավարական զարգացման տեսլականին: Այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչև այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է ևս մեկ կարևոր անկյունաքար»,- նշեց ՀՀ վարչապետը:
 
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ,  նոր մակարդակ ստանալ.  «Ուզում եմ այս արդյունքն առանձնահատուկ շեշտելով ասել նաև, որ համոզված եմ, որ այս այցն ու դրա արդյունքներն ավելի կուժեղացնեն այդ հանգամանքը: Մեզ հաջողվում է շատ հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ընդգծեց Փաշինյանը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան էլ հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի էլ ավելի խորացնեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: «Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքի համար: Ես հիշում եմ մեր հանդիպումը Երևանում, այն անցավ շատ արդյունավետ և կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը  ևս հիմք կդառնա մեր երկու ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացման համար: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում և հասկանում ենք, որ տարածաշրջանում կայունությունը մեր երկրների զարգացման անխուսափելի ելքն է: Նախ, մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական, մշակութային և բոլոր այն հարցերի մասին, որոնք շոշափվում են:»,- նշեց նա:

Գիորգի Գախարիան համոզվածություն հայտնեց, որ Հայաստանն ու Վրաստանը երկուստեք ձգտում են բարեկամության  խորացմանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>