ԱՄՆ-ն հայտնել է՝ երբ կարող են սկսվել COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները
Ամերիկյան դեղագործական ընկերությունները կարող են առաջիկա վեց շաբաթվա ընթացքում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հաղորդում է Tert.am-ը՝ ruptly.tv-ին հղելով:
«Չի բացառվում, որ պատվաստանյութ կստեղծվի, որը հաջորդ վեց շաբաթվա ընթացքում կուղարկվի կլինիկական փորձարկումների», - ասել է նա լրագրողներին:
Միևնույն ժամանակ Փենսը խոստովանել է, որ պատվաստանյութը դժվար թե հասանելի լինի մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ:
«Ինչ վերաբերում է կանխարգելիչ դեղերին, որոնք թեթևացնում են կորոնավիրուսով վարակվածների վիճակը, ապա դրանք կարող են հասանելի լինել այս ամռանը կամ աշնան սկզբին», - հավելել է նա:
Փենսի խոսքով՝ ընկերությունները կոնսորցիում են ձևավորել տեղեկատվության փոխանակման և միասին աշխատելու համար։
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 դեպք, վեց մարդ մահացել է:
Մանրամասները՝ Tert.am-ում:

